Ավետիք Իսահակյան


Մի անգամ ճաշկերույթներից մեկի ժամանակ դպրոցի տնօրենը բարձրացնում է բաժակը և խմում Իսահակյանի կենացը.
— Վարպե´տ ջան, Ձեր թանկագին կենացը, ցանկանում եմ Ձեզ առողջություն և ուզում եմ, որ ապրեք 125 տարի:
— Իսահակյանը ձեռքը բարձրացրեց և ազդու ասաց.
— Կա°ց…
Տնօրենը, խոսքը կուլ տալով, սառած կանգնեց մնաց տեղում’ մտածելով, թե ի՞նչ վատ արտահայտություն է թույլ տվել:
— Խնդրում եմ’ Աստծո գործերի մեջ չխառնվես,- ասաց վարպետը’ բառերը հատ-հատ արտահայտելով:
— Լավ,- ասաց տնօրենը պարտված ձայնով:
— Ցանկանում եմ Ձեզ առողջություն և երկար տարիների կյանք:

Advertisements