ՀԵՌԱՎԱՐ ԴՊՐՈՑ /առողջագիտություն/

  • ինչպես եք հետևում անձնական հիգիենայի մեր անցած կանոններին

Ես ամեն գիշեր լվանում եմ ատամներս, բայց առավոտները միայն ձեռքերս և դեմքս: Քանի որ շրջակայքում գրիպ է տարածված, ես այժմ ավելի հաճախ եմ լվանում իմ ձեռքերը և ավելի խիստ եմ հետևում իմ հիգիենային, մեկ-մեկ նույնիսկ առանց պատճառի գնում եմ լվացարան և լվանում եմ ձեռքերս:

  • ինչպես եք սնվում, քնում , աշխատում, այժմ , երբ տանն եք, ստացվում է ռեժիմ պահպանել?

Ճիշտն ասած, ամանորի ժամանակ ես ստիպված եմ լինում շատ բաներ ուտել և այսպես խմում եմ պեպսիներ կամ էլ շատ եմ քաղցր ուտում, սակայն երբ մեզ մոտ հյուրեր չկան, աշխատում եմ շատ չուտել քաղցր և խմել պեպսիներ: Քնում եմ սովորականից մի քիչ ուշ, բայց 11:30-ից ոչ ուշ: Առավոտներն արթնանում եմ 9:00, բայց պառկած եմ մնում մինչև 11:00 🙂 Ամանորյա օրերին ռեժիմ պահպանել այնքան էլ հեշտ չէ, բայց փորձում եմ:

 

  • ինչքան ժամանակ եք անցկացնում դրսում, բակում, կոփում է արդյոք դա ձեր առողջությունը

Երբ դեռ չէր տարածված գրիպը, ես իմ օրվա մեծ մասն անցկացնում էի դրսում ձների մեջ, և եթե չափս չէի անցնում /ժամանակով/, ապա դա կոփում էր իմ մարմինը: Սակայն հետո, այսպես էլ չկարողացա երկար ժամանակով մնալ դրսում:

  • ինչ գիտեք գրիպից և այլ օդակաթիլային վարակներից պաշտպանվելու մասին

Գրիպից պաշտպանվելու համար պետք է պահպանել հիգիենան և պետք է անել այն ամենը, ինչը որ այդքան շատ պետք է անել, օրինակ՝ ձեռքերը հաճախ լվանալը, հեռու մնալ մարդաշատ և փակ տարածքներից և այլն:

Թողնել մեկնաբանություն