ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Այս տարի կարծում եմ ավելի հեշտ անցավ ինձ համար: Սովորում եմ նորանոր, տարբեր և կարևոր բաներ, որոնք պետք են գալու իմ կյանքի առօրյայում: Ամեն ինչ նորմալ էր ուսումնական տարուն, մյուս տարիների նման: Բայց հիացած եմ հունվար ամսին եղած նախգծով: Քանի որ մենք դպրոց չէինք գնում՝ բոլոր դպրոցներում ուսուցիչներն անջատված էին և մոռացել էին իրենց աշակերտներին, ովքեր այդքան երկար ժամանակ, որ պետք է դաս անեին, նստած էին տանը և ծուլանում էին: Բայց մեր դպրոցի ուսուցիչները իրենց գտան և սկսեցին Հեռավար դպրոց անցկացնել, որպեսզի մենք հետ չմնայինք ծրագրից: Ես շատ ուրախ եմ, որ Հեռավար դպրոց անցկացվեց, իրոք շատ հաճելի էր տանը նստած դպրոցական դասերն անել: Շնորհակալություն:

Թողնել մեկնաբանություն