Հունիսը մեր դպրոցում համարվում է ճամբարի և ճամփորդությունների ամիս: Ինձ մոտ այս տարվա հունիսը  հիշվելու է որպես Ձիթհանքովի ամիս:

Օրը մռայլ էր, օթերևութաբան Սուրենյանի կանխագուշակումները կրկին սխալ էին:

Կարմիր ֆորդը կանգնած էր ՛՛Կայզերի՛՛ դիմաց: Պայուսակիցս կարկանդակի հոտ էր բուրում: ՈՒրախ էի: Շատ ուրախ էի: Ինձ մոտ այսպես է. ճամբարը միշտ ուրախության ամենամեծ առիթներից է: Հետն էլ՝ ԱՄԱ՜ՌՆ էր սկսվել…

Ճանապարհն անհետաքրքիր էր՝ նույն շինարարները, նույն սարերը, նույն ռեստորանները, նույն առօրյան, փոխարենը քնելն ավելի հետաքրքիր կլիներ, պատկերացնել Արեգի պապիկի տունը՝ երևի թե 3 հարկանի մի հսկա տուն է լինելու…

IMG_1362.JPG

-Ստո՛պ, ստո՛պ. ու՞մ պապիկի տունը:

— 5-2-սցի Արեգի, նրա պապիկը ձիթհանքովցի է: Մենք էլ նրա մոտ ենք գնում:

Անսպասելի արգելակումն արթնացրեց ինձ, մեքենան կանգնեց, երեխաներն իջան և գնացին ինչ որ ժայռի մոտ: Ես էլ գնացի: Ժայռի հետևում սեղան կար: Պետք է հաց ուտեինք:

IMG_1379.JPG  Ինչպես միշտ մենք՝ ճամփորդության մեջ ԳԵՐԳԵՐիշխող տղաներս, մի քանի կտոր վարունգ ուտելով, գնացինք ֆուտբոլ խաղալու: Առնոն սովորականի պես ՛՛ջախջախեց՛՛ հակառակորդին:

IMG_1385.JPG

Կրկին քնած էի: Հայկն արթնացրեց՝ ասելով, որ մոտենում ենք Ձիթհանքովին, ես էլ ժպտացի ու նորից քնով ընկա: Այս անգամ արթնացա անսպասելի աղմուկից. երեխաները մատերով ապակուց այն կողմ էին ցույց տալիս, ծիծաղում, զարմանում: Հեռվում ինչ որ կենդանի էր վազվզում: Չհասկացա ինչ էր, միայն հետո  Հայկն ասաց, որ աղվես էր:

Ես չտեսա աղվես, բայց տեսա այս հրաշքը:

Մոտենում էինք Արեգի պապիկի տանը: Արդեն քունս փախել էր: Ինչու՞ քնել, եթե Ձիթհանքովում էի: Մոտեցանք մի մեծ հարկանի տան: Արեգենց տունն էր: Նախ ծանոթացանք Արեգի պապիկի, տատիկի հետ, բարևեցինք, շնորհակալություն հայտնեցինք ու… Պայուսակս թողեցի ինձ հանձնված մահճակալիս և տղերքի հետ դուրս եկանք փողոց ֆուտբոլ խաղալու:

Առնոն իր հերթական գորրծն էր անում, երբ տիկին Հարությունյանը եկավ և ասաց, որ մի քանի հոգով նստում ենք Արեգի պապիկի մեքենան ու գնում Կարմիր վանք: Ինձ, Նարեկին ու մի քանիսին թողեցին Արեգի տատիկի հետ, մինչեւ պապիկը գար: Առնոն գնաց մյուսների հետ, ու իր հակառակորդի ճակատագիրն այս անգամ շատ ավելի բարի եղավ:

Հեռվում երևաց Արեգի պապիկի կանաչ ժիգուլին: Մենք արդեն նրա մեջ էինք և ընթանում էինք անծայրածիր դաշտերով, միայն հեռվում մի փոքրիկ լեռ էր խախտում հորիզոնի ուղիղ գիծը:

 

Մոտեցանք Կարմիր վանքին, այն շատ սիրուն էր, հին: Պեղումների ժամանակ գտնված այդ փոքրիկ վանքն էր միայն զարդարում մեր Ձիթհանքովի դաշտերը… Ճանապարհի կեսից մենք սկսեցինք ոտքով մոտենալ վանքին:

IMG_1411.JPG

Ահա և Կարմիր վանքը:

IMG_1430.JPG

Տիկին Հարությունյանի տրամադրությունը նույնպես բարձր էր:

IMG_1437.JPG

Վերադառնում ենք գյուղ:

IMG_1439.JPG

Եվ մնացած ողջ օրը միայն ֆուտբոլ ենք խաղում՝  մեզ արդեն հարազատ դարձած փողոցում:

IMG_1444.JPG

Ահա ես տեսնում էի իմ ձիթհանքովյան անկողինը: Արդեն գիշեր է: Լուսնյակ գիշեր:

IMG_1453.JPG

 

Առավոտյան ցրտոտ էր, տղերքը քնած էին, մեկը լավ չէր զգում իրեն, ես առույգ էի շատ: Հայկը նույնպես: Որոշեցինք մի բան անել, Հայկն ասաց, որ ամենառաջինն ինքն է արթնացել: Ես էլ ասացի, որ ես էլ պակաս չեմ, ծնվել եմ Աքաղաղի տարում  🙂

Արեգի տատիկը թեյ առաջարկեց: Հրաժարվելը ապուշություն կլիներ: Ես ու Հայկը նստեցինք տաքուկ վառարանի կողքին գտնվող տաքուկ բազմոցին,  վերցրեցինք տաքուկ (ուրցով) թեյը և սկսեցինք խաղալ բարձի տակ մնացած, տաքացած քարտերով 🙂 Հավես ու տաքուկ կյանք էինք ապրում: Իհարկե, այս ամենը հունիսին էր, 6-7-ին, բայց մենք ձմեռային ռեժիմի մեջ էինք 🙂

IMG_1455.JPG

Նախաճաշեցինք, վերջապես եղանակը բացվել էր, տաք էր, արև… ամպի կտոր էլ չկար: Երեւի շուտ պիտի նախաճաշեինք, որ արևը շուտ բացվեր  🙂 Որոշեցինք գնալ ուրց հավաքելու 🙂 😉

Ուրց ենք հավաքում: Առայժմ ուրախ ենք, երջանկությունը խաբուսիկ 🙂

 

Քիչ անց սկսվեց փորձանքը, ԿԱՐԿՈՒՏԸ: Ես նկատել էի դրա առաջին նշանները:

IMG_1436

Բարձր արտերի մեջ կարկուտ էր տեղում,սարսափելի կարկուտ: Մտանք գյուղ: Կարծես ձյուն եկած լիներ: Շորերս դարձել էին հատակի չքամված  շոր, կարճաթև շապիկս՝ թրջված մուկ, իսկ ձեռքերս՝ դալմատիններ, միայն այն տարբեությամբ, որ կետկները ոչ թե սև էին այլ կարմիր: Իսկ բաց գլխիս մասին՝ եկեք չպատմեմ: Ափսոս լսողական սարքերս թրջվեցին եւ կորավ Էրիկի հեռախոսը: Բայց մենք ՛՛բարեհաջող՛՛ տուն հասանք:

 

Փոխվեցինք և սկսեցինք Արեգի պապիկին օգնել: Շատ հաճելի էր օգնել մեզ հյուրընկալած մարդուն: Մենք բարեկարգեցինք նրա այգին ու այդպես շնորհակալություն հայտնեցինք նրան:

Ձիթհանքովցի Հրանտը հենց առաջին օրվանից դարձավ մեր ընկերը:

Հետո մենք տղերքով գնացինք ֆուտբոլ խաղալու գյուղի երեխեքի հետ:

Ես ՛՛Երևան՛՛ թիմի կիսապաշտպանն էի, պետք է ՛՛Ձիթհանքով՛՛ թիմին գոլ խփեի: Վստահ էի որ կհաղթենք, որովհետև Առնոն մեզ հետ էր:

Սակայն գյուղացիներին շատ օգնեց իրենց արագավազությունը և Առնոյի ջանքերն ապարդյուն անցան: Ձիթհանքովը հաղթեց, այն էլ՝ խայտառակ հաշվով՝ 5:0 🙂 🙂

Գլուխներս կախ, դաս կերած հետ եկանք 😀

IMG_1476.JPG

 

Նոր օրը կրկին բացվեց: Այդ օրը ոչինչ չտպավորվեց մեջս: Բացի նրանից, որ հետ ենք գալու Երևան,  Ձիթհանքովի կաթոլիկ եկեղեցին ու մեկ էլ այն հուշարձանի մակերեսը, որտեղ գրված էր, որ հուշարձանը նվիրված էր թուրքերի կողմից մարագներում այրված ԱՆՄԵՂ ԶՈՀԵՐԻ հիշատակին…

 

 

Արեգի պապիկն ասաց ինձ.

-Արա՞մն ես:

-Հա:

-Ուրեմն լսի, իմ պապիկի, պապայի, եղբորս, փեսայիս, տղայիս և թոռնիկիս հորեղբոր անունները Արամ են 🙂 🙂

— Օօօ, սա Ձիթհանքովն է, թե Արամավանը? 🙂

IMG_1448.JPG

Ձիթհանքով թե Արամավան, միևնույն է հրաշալի է:

IMG_1390

 

 

Շնորհակալ եմ քեզ, ՁԻԹՀԱՆՔՈՎ, որ մեզ ընդունեցիր այդքան ջերմ…

IMG_1520.JPG

 

Ստորագրություն՝  էլի հանպատրաստից 🙂

IMG_1529.JPG

 

Advertisements