էկոլոգիական խնդիրներ

Քաղցրահամ ջրերի որակի վատացումը

 Картинки по запросу Սեվան

Երկրի վրա քաղցրահամ  ջրերի որակը շարունակ վատանում է, քանի որ մարդիկ կեղտոտում  են այն: Եվ մի հատ էլ չեն հասկանում ջրի թանկությունը, քանի որ այս պահին երկրի ջրերի միայն երեք տոկոսն է, որ քաղցրահամ է, ընդ որում այդ երեք տոկոսի միայն երեսուն տոկոսն է, որ գտնվում է մատչելի վայրերում, իսկ մյուս յոթանասուն տոկոսը գտնվում են անմատչելի վայրերում: Այնպես-որ մարդիկ պետք է պահպանեն իրենց գետերի, լճերի մաքրությունը, որ հիմիկվա ունեցածն էլ չկորցնեն:

Համաշխարհային օվկիանոսի աղտոտումը

Картинки по запросу օվկիանոս

Համաշխարհային օվկիանոսը երկրագնդի կլիմայաձևավորման կարևորագույն գործոն է, մայրցամաքների միջև հաղորդակցության ուղի: Այն կենդանիների և բույսերի տեսակների ապրելավայր է և կարևոր էկոհամակարգ, որտեղից միլիոնավոր տարիներ առաջ երկրագնդի վրա սկիզբ է առել կյանքը: Տագնապ է հարուցում այն փաստը, որ ավելի ու ավելի հաճախ է համաշխարհային օվկիանոսը օգտագործվում որպես աղբավայր: Առանց որևէ վերահսկողության թունավոր նյութերով տարողությունները թափում են օվկիանոսի համեմատաբար մեծ խտություն ունեցող վայրերը` առանց գնահատելու ստորջրյա հոսանքների ուժը և ուղղությունը: Մինչդեռ տարաների քայքայումից հետո թունավոր նյութերը կարող են աղտոտել հսկայական տարածություններ: Ես ուղղակի զարմանում եմ թե ինչքան անխիղճ է մեր մարդկությունը: Կարծում եմ դա նրանից է, որ չեն գիտակցում իրենց արածների ապագա հետևանքների մասին:

 

Երկրագնդի անտառազրկումը

Картинки по запросу անտառ

Այս չափազանց լուրջ էկոլոգիական հիմնախնդիրը կարող է և տեղային, և տարածաշրջանային, և համամոլորակային նշանակություն ունենալ: Անտառ էկոհամակարգը բույսերի և կենդանիների զգալի մասին համար ապրելավայր է և նրա ոչնչացումը կհանգեցնի դրանց անդառնալի կորստին: Անտառները նաև հողաստեղծ և ջրապահպան գործոն են, կանոնավորում են տարածաշրջանի կլիման, ջրային հաշվեկշիռը: Ընդ որում չմոռանանք, որ անտառները մեր երկրագնդի թոքերն են: Մենք կեղտոտում ենք նրանց, այսինքն այսպես ասած, մեր պատճառով Երկիր մոլորակը ծխում է: Բա դա լա՞վ է: Ձեզ դուր կգա՞ր, որ մի խումբ գար ու քեզ ստիպեր ծխել:

 

Թողնել մեկնաբանություն