Թավշյա հեղափոխություն 2018. Ժամանակակից պատմություն նախագիծ

2018 թվականը դեռ շատ է հիշվելու Հայաստանում:  Մարտի երեսունմեկին Ազգային Ժողովի <<Ելք>> կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը սկսեց մի շարժում, որը դեմ էր Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելուն: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանն արդեն տասը տարի լինելով նախագահ՝ հասկանում էր, որ ժողովուրդը չի հանդուրժի իրեն, եթե կրկին ինքն իրեն նախագահ հռչակի: Այսպիսով, Սերժը 2016 թվականի դեկտեմբերին կազմակերպեց սահմանադրական ընտրություններ, որոնց ժամանակ, եթե այոները շատ լինեին, ապա ՀՀ-ն կդառնար պառլամենտական պետություն, այսինքն՝ երկրի գլխավորը լինելու էր, ոչ թե նախագահը, այլ վարչապետը: Բնականաբար ոչերը շատ եղան, բայց հաղթեցին այոները, քանի որ իշխող կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, այսպես էր ցանկանում: Հայաստանը պառլամենտական պետություն էր դառնալու 2018 թվականից: Այդ ընթացքում Սարգսյան Սերժը վերընտրվեց իշխող կուսակցության՝ ՀՀԿ-ի ղեկավարը: Ըստ նոր ՙՙընտրված՚՚ սահմանադրության՝ ԱԺ-ի իշխող կուսակցությունը պետք է առաջադրի որևէ մեկին: ՀՀԿ-ն, բնականաբար առաջադրում է Սերժ Սարգսյանին, և բոլորն էլ կողմ են քվեարկում: Սերժ Սարգսյանը դառնում է վարչապետ, ինչից հետո Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ հայ ժողովուրդը ոտքի է կանգնում, և ինչպես հայտարարում է Նիկոլ Փաշինյանը, սկսվում է Թավշյա հեղափոխությունը: Թավշյա հեղափոխություն արտահայտությունը եկել է իննսունականներից, երբ Չեխոսլովակիայի ժողովուրդը վեր կացավ և ցանկացավ, որ իշխանափոխություն  լինի: Դա տեղի ունեցավ խաղաղ կերպով, առանց զոհերի, ինչից հետո այդ հեղափոխությունը անվանեցին Թավշյա հեղափոխություն: Թավիշը նուրբ, փափուկ կտոր է, և հեղափոխության անունը դրել են թավշյա, քանի որ այն կոպիտ չի եղել, նուրբ է եղել, միայն ժողովուրդը վեր է կացել և ցանկացել է խաղաղ կերպով ինչ-որ բան փոխել: Նիկոլ Փաշինյանը ցանկացավ, որ իր հեղափոխությունն էլ լինի թավշյա, ոչ թե մարտի մեկի նման:

Նիկոլ Փաշինյանի հեղափոխության առաջին օրերին հինգ հազար մարդ էր հավաքվում և ասում էին՝ օ՜՜՜, էս ինչ շատ են: Իսկ արդեն ապրիլի քսաներեքին, եթե հավաքված լիներ հիսուն հազար մարդ, ասելու էին՝ թու՜՜՜, էս ինչ քիչ են: Ապրիլի քսաներեքին Հանրապետության հրապարակում ժամը իննի դրությամբ կար երկու հարյուր հիսուն հազար մարդ:

Հետաքրքրական է, որ մարդկանց շատացման համար Սերժ Սարգսյանը շատ է օգնել Նիկոլ Փաշինյանին: Ինչպե՞ս: Ասեմ: Ապրիլի քսաներկուսին Սերժ Սարգսյանը ցանկացավ բանակցել Նիկոլ Փաշինյանի հետ: Բանակցությունը տևեց մի քանի րոպե և ժողովրդի աչքի առաջ: Սերժ Սարգսյանն արեց մի քանի բան, որպեսզի ժողովուրդը դուրս գա փողոց: Նախ և առաջ, նա վախեցրեց Նիկոլ Փաշինյանին մարտի մեկով, ասելով, թե արդյո՞ք նա դասեր չի քաղել մարտի մեկից, միամտորեն բոլորին պարզ հայտարարելով, որ ինքն է հրաման տվել զինվորներին մարտի մեկին կրակելու ժողովրդի վրա: Սերժ Սարգսյանի ասած այս նախադասությունից ժողովրդի ինքնասիրությունը վիրավորվեց, և առիթ հանդիսացավ դուրս գալու փողոց: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ժողովուրդը չի սիրում Սերժ Սարգսյանին, և նա պետք է հեռանա, Սերժ Սարգսյանը դրան պատասխանեց հիստերիկությամբ, հայտարարելով, որ Նիկոլ Փաշինյանը իրավունք չունի խոսել ժողովրդի անունից, հատկապես այն դեպքում, երբ նրա դաշինքը խորհրդարանական ընտրությունների ժամանակ հավաքել էր ժողովրդի միայն յոթ-ութ տոկոսը: Նիկոլ Փաշինյանի <<Ելք>> դաշինքը իրականում հավաքել էր շատ ավելին: Եթե նայենք, որ միայն մայրաքաղաքում ապրում է մեկ միլիոն մարդ, ապա ստացվում է, որ 1000000:250000/այսքան մարդ էր եկել ապրիլի քսաներեքի հանրահավաքին/=4, 100%:4=25% |=> միայն մայրաքաղաքի քսանհինգ տոկոսը կողմ էր <<Ելք>> կուսակցությանը: Իսկ եթե հաշվենք նաև մայրաքաղաքից դուրս ցույցեր անող ժողովրդին, որի թիվը մոտ երեք հարյուր հազար էր, ստացվում է, որ 300000+250000=550000 մարդ կողմ էր <<Ելք>>-ին և գումարած մոտ 200000 մարդ, որը զգուշավոր էր և դուրս չէր գալիս ցույցի: Ստացվում է, որ <<Ելք>>-ին կողմ էր 550000+200000=750000 մարդ, որն ավելին, քան երեսուն տոկոս է:

Մոտ 250000 քաղաքացի էլ վաճառվել է ՀՀԿ-ին տասը հազար դրամներով, այսինքն՝ տասը տոկոսը քվեարկել է ՀՀԿ-ին, մնացած վաթսուն տոկոսը քվեարկել է Երկիր Ծիրանիին, ՀՅԴ-ին, ԲՀԿ-ին և այլոց: Սակայն  ՀՀԿ-ն հաղթեց մեծ առավելությամբ շնորհիվ ընտրակեղծիքների: Փաստորեն ՀՀ իշխանությունը կաշառքի և կեղծիքների շնորհիվ մնում է իշխանություն և շարունակում է թալանել ժողովրդին: Եվ այդ ամենից հետո Սերժ Սարգսյանը Փաշինյանին կոչ է անում չխոսել ժողովրդի կողմից, այն էլ երբ ընդամենը յոթ տոկոսն է իրեն ընտրել խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Բնականաբար Սերժ Սարգսյանի այդ նախադասությունն էլ է կատաղեցնում ժողովրդին և ստիպում դուրս գալ փողոցներ: Ընդ որում, ժողովրդի ՀԱՐՅՈՒՐ տոկոսը երեկոներին՝ ժամը տասնմեկին, վերցնում է շերեփ և կաթսա ու սկսում աղմկել հենց իրենց տներից՝ որպես բողոքի նշան:

ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԱՅՔԱՐՈՒՄ Է ՀԱՆՈՒՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄԻԱՅՆ ՈԳԵՎՈՐՈՒՄ Է ԺՈՂՈՎՐԴԻՆ ԵՎ ՕԳՆՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼ ՃԻՇՏ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ, օրինակ՝ նա հորդորեց մարդկանց  չխփել ոստիկաններին, այլապես իշխանությունները կարող են շատ հանգիստ հայտարարել, որ ահա տեսեք, դուք մեր ոստիկանին ծեծեցիք, մենք էլ ձեզ ենք վնասում:

 

Այդ ամենից հետո Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս, քանի որ եթե մարտի մեկի նման կրակեր ժողովրդի վրա, ապա իր բանը բուրդ կլիներ:  Նախ, նրան կքննադատեին միջաջգային իշխանությունները, իսկ հայ ժողովուրդը նրան ուղղակի կուղարկեր այն աշխարհ: Ապրիլի քսաներեքին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, և ինչպես պատմում են շատ մարդիկ, , հայ ժողովուրդը այսպես ուրախ մեկ էլ միայն Լաչինը գրավելուց հետո էր եղել: Բոլոր մարդիկ ուրախ էին: Հենց այդ օրն էր, որ ցուցարարների թիվը կտրուկ ավելացավ: Մարդիկ արդեն չէին վախենում և հանգիստ գալիս էին ցույցերի: Նրանք հանգիստ ստատուսներ էին գրում իրենց ֆեյսբուքյան էջերում և նույնիսկ պատգամավորների ճակատներին ասում էին այն, ինչ մտածում էին: Օրինակ՝ Սեյրան Սարոյանին բռնացրել էին օդանավակայանում՝ Հայաստանից փախչելուց և նկարողը նրան ծաղրել է. ՙՙՍարոյա՞ն, թռա՞ր՚՚, բառերով: Պատգամավորը գլուխը թեքել և նայել է իրեն ծաղրողին, բայց ձայն չի հանել: Ուշագրավ է, որ Սերժ Սարգսյանի հրաժարականից մեկ շաբաթ առաջ այդ նույն պատգամավորը լրագրողների հետ զրույցում արտահայտվել էր Նիկոլի մասին հետևյալ կերպ. ՙՙՏղա ա էլի, թող իրա գործն անի, շուխուռ անի՚՚:

Սակայն Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ժողովուրդը դեռ չի դադարեցրել քաղաքացիական անհնազանդությունը: Նիկոլ Փաշինյանը բոլորին հասկացրել է, որ պետք է պայքարեն այնքան, մինչև ՀՀԿ-ն հեռանա ընդմիշտ: Այսօր էլ է շարունակվում Թավշյա հեղափոխությունը… ԿԵՑՑԵ ԹԱՎՇՅԱ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ:

 

Թավշյա հեղափոխությունը հայ ժողովրդին տվեց մի շատ կարևոր հաղթանակ. հայերը համոզվեցին, որ կարող են անել այն, ինչ կուզեն՝ իշխանափոխություն, ինչ-որ մեկի հրաժարական և այլն… Ու ամենակարևորը՝ առանց զենքի:

MHM0121349.jpg

Հ.Գ. Հարգելի ընթերցող, հաշվարկները կատարված են գործող իշխանության ավանդական ձեռագրով, ինչն էլ ամենամեծ անարդարության հիմքն է:

ԵՍ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՄ ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ

3 comments

  1. Արամ ջան դու փաստորեն վերծանոյմ ես նաև քո երկրի քաղաքական վիճակը, նշում քո տեսակետները.դու հրաշք ես իմ քաղցր Արամ:💋

Թողնել մեկնաբանություն