Սովորական ծնունդ, անսովոր նվեր կամ մի նամակի պատմություն

Երանի այս անգամ էլ ապրիլը սկսվեր միայն կատակով…..երանի չլինեին այդ օրերը և երանի Վաղինակը դպրոց հասներ խաղաղ ու անվրդով…..Ես կհամաձայնվեի նույնիսկ զրկված մնալ իմ կյանքի ամենագեղեցիկ պահերից մեկից, որի մասին հիմա կպատմեմ ձեզ, միայն թե չզոհվեին մեր թագավոր զինվորները…..

Ապրիլի 6-ին մեր դպրոցը նույնպես միացավ սահմանը պահող զինվորներին մթերք ու պարագաներ ուղարկելու նախաձեռնությանը: Ես որոշեցի քաղցրավենիքի հետ ինձ անծանոթ, բայց հարազատ Զինվորին ուղարկել նաև մի նամակ.

 

13001311_10204571123596961_1084110967201619144_n

12987194_10204571123236952_7736329553567688402_n

12994568_10204571122716939_4483795572996429707_n

Չգիտես ինչու, նախորդ տարեդարձներին անկախ ինձնից գլխումս անընդհատ պտտվում էր ՛՛էսօր իմ ծնունդն ա՛՛, իսկ այս անգամ անընդհատ մոռանում էի, մայրիկս ասաց՝ ՛՛մեծանալուց է՛՛: Չգիտեմ՝ մեծանալուց է, թե ոչ, բայց ես այդ օրն, իսկապես, ամենաշատը այդ զանգին էի սպասում….

Ապահովության համար ֆիզկուլտուրայի ժամին մեր հեռախոսները տնօրենի կաբինետում ենք թողնում: Ես խաղում, վազում ու մարզվում էի և մտածում՝ տեսնես կզանգի?

Վերադարձանք դպրոց, վազեցի հեռախոսիս հետևից.  ՀԻՆԳ ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ԶԱՆԳ, ՛՛, 097……-ից: Այոոոո, զանգել էր իմ ընկեր զինվորը, ուռաաաաա…..: Երևի նա էլ հետո ամենաքիչը 15 անպատասխան զանգ տեսավ՝ իմ ու մայրիկիս համարներից…..

Մինչև կապը հաստատվեր զինվորի հետ,  մենք նշում էինք իմ ծնունդը: Ի դեպ, Նարեկը վատ թամադա չէր լինի, չէ՞

Ու ահա Կինո-Ֆոտոյի դասաժամին հնչեց զանգը, 097….. ես այնքան ուրախացա,  որ, պատկերացնու՞մ եք, առանց թույլտվություն խնդրելու դուրս թռա դասարանից.

-Ալո, Արա՞մ:

-Այո, այո….

-Դու նամա՞կ էիր գրել զինվորին:

-Այո /շունչս կարծես կտրվեր այդ պահին/

-Այն հասել է ինձ:

-Այո՞, ինչ լավ է, ուրախ եմ, ուզում եմ ես ու դու ընկերներ դառնանք:

-Ես էլ եմ ուրախ ու ուզում եմ, որ ընկերներ լինենք, ի դեպ այսօր քո ծնունդն է, չէ՞: Շնորհավորում եմ, առողջ լինես, բարով-խերով լինես….: Մենք ստացանք ձեր ուղարկած քաղցրավենիքը, շնորհակալություն…

-Այդ մենք ենք  շնորհակալ, որ պատրաստ եք ամեն ինչի՝ հանուն մեր հայրենիքի ու մեր խաղաղ երկնքի… Բա քո անունը ինչ ա՞, որտեղի՞ց ես /քիչ էր մնում ուրախությունից մոռանայի հարցնել/

-Գոռ Ներսիսյան, 20 տարեկան եմ, Եղեգնաձորից…Ես քեզ հաճախակի կզանգեմ, կիմանամ ոնց ես, ինչ ես…

-Ես էլ անհամբեր կսպասեմ քեզ:

Ու ես ներս ընկա դասարան ու բղավեցի՝ ԳՈՌ ՆԵՐՍԻՍՅԱ՜Ն: Ամբողջ դասարանը՝ ուռաաաա!!!!

Տուն մտա այն պահին, երբ Գոռը մայրիկիս հետ էր խոսում: Հրճվանքս, հիացմունքս և ուրախությունս բազմապատկվեցին: Մայրիկս խնդրեց նրան պատասխանել մեր զանգին նաև երեկոյան, երբ ծննդյանս սեղանի շուրջ կխմենք հատուկ ԻՄ ԶԻՆՎՈՐԻ, ԻՄ ԸՆԿԵՐ ԳՈՌԻ կենացը:

Ես չեմ հիշում, թե էլ երբ էի այդքան ուրախ, հուզված ու ՛՛օդերում՛՛ եղել: Ես զինվոր ընկեր ունեմ: Նա մեկն է հազարավոր քաջերից, որոնք գիշեր-ցերեկ մեր սահմանն են պահում, մեր հայրենի հողը:

5 րոպե չանցած մենք գտանք նրան ինտերնետում, հաջորդ օրը մայրիկս ճշտեց ամեն ինչ: Այո, հենց նա է իմ զինվորը՝ ժպտերես, ուժեղ ու բարի:

Գոռ ջան, այս նկարում կարծես ծովափում լինես 🙂 😀

12966825_247706865579490_1312676859_n

Գոռին անհամբեր սպասում է նաև ընկերուհին՝ Ժաննան12991785_247706765579500_154941001_o

Խաղաղ ու ժպիտով վերադարձ քեզ ու բոլոր ընկերներիդ, սիրելի Գոռ

13000451_247706968912813_579032004_o

Այս հիանալի տղաների հիանալի խմբի ամենակենտրոնում ԻՄ ԶԻՆՎՈՐՆ Է՝ ԳՈՌԸ13007366_467335550128167_2898378403886037954_n

Aravot-ի վերջին հոդվածներից մեկում էլ անդրադարձել են Գոռին. անվախ ու քաջ վարորդին, որն անտեսելով թշնամուն, հենց նրա աչքի դեմով է անցուդարձ անում՝ սնունդ հասցնելով իր ընկերներին:

Վերջապես եկավ զինվորների համար սնունդ բերող բեռնատարը, որի վարորդը՝ Գոռը, պարզապես մոռացել է իր կյանքի մասին: Այս համարձակ տղայի մասին դարձյալ սիրով է խոսում հրամանատարը՝ Դավիթը: Ճանապարհի մի հատվածը գտնվում է թշնամու տեսակետում. Այս մասերում Գոռն արագ է քշում մեքենան, գիշերները՝ լույսերը հանգցրած:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2016/04/10/678073/

Շնորհակալություն, սիրելի Գոռ, անհամբեր սպասում եմ քեզ, սպասում ենք ամբողջ ընտանիքով:

Երանի քեզ ճանաչեինք մեկ այլ առիթով, երանի Վաղինակը դպրոց հասներ և երանի չզոհվեին մեր քաջ տղաները….

 

12 comments

  1. Սիրելի Արամ:
    Քո հոդվածը մինչև հոգուս խորքը հուզեց ինձ: Կարդալու առաջին տողից լաց եմ եղել մինչև այս տողերը: “Գոռ ջան, այս նկարում կարծես ծովափում լինես:)😀”: Դրանից հետո սրտումս հանդարտություն առաջացավ, ժպիտով կարդացի մինչև վերջ:

    Ու ես էլ հպարտացա: Հպարտացա ՔԵԶԱՆՈՎ: Հպարտացա, որ մի փոքր՝ ՄԵԾ ԱՐԱՄԻ հետ ծանոթ եմ, ու առիթից առիթ կարող եմ շփվել:

    Այս 10 օրվա ընթացքում կարդացել էի հարյուրավոր հոդվածներ, կարծիքներ, հայրենասիրական կոչեր: Ամենատպավորիչը և ուժեղը քոնն էր:
    Սիրով,
    Իննա

  2. Արամ ջան, տղաս, ապրեեեեեեես… դո՛ւ էլ, Գո՛ռն էլ, մեր բոլո՜ր տղաներն էլ թող անփորձանք լինեն… մենք ձեզանով ենք ուժեղ, ձեր ցավը տանեմ…

  3. Արամ ջան, ես էլ քեզ չեմ ճանաչում, բայց ուզում եմ փոքր-ինչ ուշացումով շնորհավորել ծնունդդ, մաղթել միայն բարին , և որ միշտ շրջապատված լինես Գոռի նման քաջ , հայրենասեր ու նվիրված մարդկանցով: Շնորհավոր ծնունդդ մեր ապագա հայրենիքի պահապան, ապագա զինվոր: 🎂🎂🎂

  4. Արամ, տա աստված, երբ մեծանաս, քո իրական պատմության հիման վրա ֆիլմ նկարահանաես…ԻՆՔԴ 😉
    Ես հավատում եմ (y)

  5. […] Ապրիլի 11-ից մեր ընտանիքն էլ միացավ քո մեծ ընտանիքին ու քո սիրելի աղջկան՝ Ժաննային. մենք էլ սկսեցինք սպասել քեզ՝ հաշվելով օրերը: 2 ամիս, 17 օր: https://aramkh.wordpress.com/2016/04/12/%D5%BD%D5%B8%D5%BE%D5%B8%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A… […]

  6. […] Ապրիլի 11-ից մեր ընտանիքն էլ միացավ քո մեծ ընտանիքին ու քո սիրելի աղջկան՝ Ժաննային. մենք էլ սկսեցինք սպասել քեզ՝ հաշվելով օրերը: 2 ամիս, 17 օր: https://aramkh.wordpress.com/2016/04/12/%D5%BD%D5%B8%D5%BE%D5%B8%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A… […]

Թողնել մեկնաբանություն