(1+1+3)+3=1+1 Ինչպե՞ս: Հրաշալի մարդկանց հրաշալի օրենքներով

Նրանք 1+1+3  են: Ահնիձորցի Հակոբյանների տան տղամարդիկ. պապիկը, հայրը և տղաները: 1+1-ը՝ տատիկն ու մայրիկը: Իսկ հանկարծակի հայտնված 3-ը՝ մենք. ես, Արսենն ու Վռամը: Թող ների ինձ ընկեր Լիանան /մեր մաթեմատիկայի գեղեցկուհի ուսուցչուհին/, և թող ներեն ՛՛Պատանի մաթեմատիկոսի՛՛ կազմակերպիչները /նրանք սպասում են ինձ մրցույթի եզրափակիչ փուլին/, բայց այո, Ահնիձորում, որտեղ ՛՛Մենք ենք ու մեր սարերը՛՛,  հնարավոր է 1-ին գումարել 1, հետո 3, հետո էլի 3 և ստանալ 2: Ես կարծում եմ, որ ինձ հետ կհամաձայնվեր նաև այս գյուղի, և ոչ միայն, պարծանքը՝ Հրանտ Մաթևոսյանը, որովհետև այս հավասարությունը մարդկային փոխհարաբերությունների մասին է, հրաշալի մարդկանց հրաշալի օրենքների:

Մայիսի 6-8-ը Նոր դպրոցի մի խումբ սովորողներով տիկին Մարգարիտի և Գայանեի հետ Լոռիում էինք՝ Ահնիձորում և Դսեղում:

ԱՀՆԻՁՈՐ

IMG_1047

IMG_0990

IMG_1057

Ես հասկանում եմ, որ հիմա դուք անհամբերությամբ ուզում եք տեսնել” ընտանիք + 3” լուսանկարը, բայց ……մայրիկս  ճիշտ է ասում՝ լավ չեմ աշխատել, և մեզ հյուրընկալած Հակոբյանների ընտանեկան լուսանկարը, խոստանում եմ, անպայման կանեմ հաջորդ գնալուց 🙂 Բայց առանց լուսանկարի էլ կարող եմ ասել, որ նրանք, իսկապես, բարի, աշխատասեր, ազնիվ ու հարգարժան մարդիկ են:  Ես պեղեցի տիկին Մարինեի ու տղաներից երկուսի մի լուսանկար` համացանցում )

 

ՀԱԿՈԲՆ ՈՒ ԷՐԻԿԸ ՄԱՅՐԻԿԻ ՀԵՏ

image (2).jpg

Մենք տարվել էինք մեր ՛՛եռօրյա ընտանիքի՛՛ շներով, ուլիկներով ու այծերով: Արսենը քիչ էր մնում շնիկին Երեւան բերեր, Կառլսոնի Մանչուկի պես: Իսկ այծիկները……հենց նրանց մասին է կամակորների հեքիաթը 🙂

ՄԱՅՐԱԿԱՆ ՍԵՐ
IMG_1027.JPG

IMG_1020.JPG

IMG_1026

ԱՐՍԵՆՅԱՆ ՍԵՐ ԿԱՄ ՍԵՐ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՁԵՎՈՎ 😀 🙂
IMG_1006IMG_1005IMG_1004

IMG_1066.JPG

ԱՅԾԻԿԱՅԻՆ ՄԵՆԱՄԱՐՏ

ՀԱՆԴԻՍԱՏԵՍՆԵՐԸ

IMG_0998

IMG_1031

IMG_0997

Իսկ կանաչ դաշտի այս դրախտային տեսարանը Մաթևոսյանի ՛՛Կանաչ դաշտում՛՛ էր: Պատկերացնում եք, մենք այստեղ տեսանք գուցե հենց այն փրկված քուռակին՝ իր քուռակի հետ….չգիտեմ…..: Երանի Հրանտ Մաթևոսյանին. նրա մանկությունն այստեղ է անցել, անբիծ այս դաշտերում…..

ԱՇԽԱՐՀԻ ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆ ՍԵՐԸ ՄԱՅՐԱԿԱՆՆ Է

IMG_1042.JPG

IMG_1068

IMG_1069.JPG

IMG_1070.JPG

Մենք քայլեցինք նույն այն արահետներով, որտեղով անցել է Մաթևոսյանը: Այստեղ ամեն ինչ խաղաղ է և խորհրդավոր:

ՄԱԹԵՎՈՍՅԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԽՈՒՅԶՆԵՐԸ

IMG_1092.JPG

ԱԼՊԻՆԻՍՏ ՎՌԱՄԸ 

IMG_1060.JPG

 

ԱՆՏԱՌԱԽԻՏ ԱՀՆԻՁՈՐԸ

IMG_0996.JPG

ՇՆԵՐԸ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ԲԱԲԻԿ ՀՈՎԻՎՅԱՆԻՆ

IMG_1038.JPG

IMG_1046

Իսկ այս փոքրիկը իմ լուսանկարներում ՛՛հայտված՛՛ միակ ահնիձորցին է: Ոչ անուն գիտեմ, ոչ ազգանուն: Բայց գուցե մի օր էլ նա դառնա գյուղի պարծանքը….

ՓՈՔՐԻԿՆ Է ՈՒ ԻՐԵՆՑ ՍԱՐԵՐԸ: ՀԵՏՈ ԻՆՉ, ՈՐ ԳԼԽԱՐԿԻՆ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԴՐՈՇՆ Է 🙂
ՏՈՊՐԱԿԻ ՄԵՋ ԷԼ Է ԲՆՈՒԹՅՈՒՆ 🙂

IMG_1043.JPG

Դսեղի մասին՝ հաջորդ դասին 🙂
Շնորհակալություն Ահնիձոր և շնորհակալություն 1+1+3+1+1՝ սիրելի Հակոբյաններ 🙂

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՊԱՏՐԱՍՏԻՑ 🙂

IMG_0946.JPG

 

 

 

 

2 comments

Թողնել մեկնաբանություն