Այցելություն Մանկավարժական համալսարան

Նոյեմբերի երկուսը կհիշեմ ամբողջ կյանքումս:

Առաջին անգամ զգացի այն հոտը, զգացի այն զգացողությունը, տեսա այն ինչ որ մայրիկս մի քանի տարի տեսել և զգացել է, այո՛ ես ընկերներիս հետ գնացել եմ Մանկավարժական համալսարան:

Ճանապարհին խցանում էր և որպեսզի չձանձրանայինք սկսեցինք զրուցել: Թե ինչի մասին զրուցեցինք, անցեք այս հղումով:

Սկսեցինք բարձրանալ այն աստիճաններով, որով բարձրանում էր մայրիկս, բարձրացանք, բարձրացանք և հասանք կենսաբանության բաժին:

Մի քիչ ուշացել էինք, պարոն Պիպոյանն արդեն ուրիշներին դաս էր անում:

Նստեցի մի տղայի կողքը, որ ինձ շատ օգնեց վիրահատության գործում, նա ուրիշ, ավելի մեծ ձուկ էր վիրահատում ու ես էլ երբեմն օգնեցի նրան: Շատ լավ ստացվեց, ճիշտ է մեկ-մեկ քիչ էր մնում սիրտս խառներ ձկան լպրծուն մարմնից, սակայն կարողացա կտրել նրա փորը /ում է հաջողվել ձկան փորը կտրել/:

Կյանքումս չեմ մոռանա այդ պատկերը, ես տեսա ձկան ներսը, տեսա նրա ներքին օրգանները և վերջում հանեցի նրա սիրտը, չէ՞ որ նրան դա այլևս պետք չէր…

Շատ լավ ժամանակ անցկացրինք, եթե կցանկանաք, դու՛ք էլ համեցեք պարոն Պիպոյանի մոտ, նա հաճույքով կպատմի ու կսովորեցնի ձեզ շարունակ, շարունակ, ես նույնպես սիրեցի նրան այնպես, ինչպես մայրս է սիրում…

Այցելեցինք նաև Մանկավարժական համալսարանի թանգարան, չնայած որ այն շատ փոքրիկ էր, մենք բավականություն ստացանք:

Վերջում պարոն Պիպոյանին հիշեցրի մայրիկիս խնդրանքի մասին՝ թե երբ է նա դնելու մայրիկիս օձերով նկարը ֆեյսբուքում, սակայն նա պատասխանեց, որ թող ամբողջ կուրսը հավաքվի, ինքը նոր ցույց կտա:

IMG_2531.JPG

Շատ ուրախ եմ, երջանիկ, որ տեսա մայրիկիս համալսարանը և ավելին, դաս լսեցի նրա դասախոսից: Հավանեցի շատ այդ համալսարանը, բայց թող ներեն ինձ պարոն Պիպոյանն ու մայրիկս, ես երևի թե չեմ սովորի այդտեղ, ես ուրիշ նախասիրություններ ունեմ…

 

Որոշ նկարներ անորակ են ստացվել, շտապել եմ:

 

 

 

4 comments

Թողնել մեկնաբանություն