Հունվարյան պատերազմը և կուսակցականների հստակ փոփոխությունները

Կյանքումս չեմ մոռանա այդ օրը: Նախ նորմալ ձյուն էր եկել, և հետո՝ դպրոցում պարոն Տիգրանյանից իմացանք, որ հաջորդ օրը պիցցա ենք թխելու: Հանկարծ պարոն Տիգրանյանն ասաց.

-Ով ա ուզում սահնակ քշի:

-Ե՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜ս,-այնքան բարձր գոռացինք բոլորով, բացի Էդուարդից, նա կինո էր նայում:

Չորս հոգով…

սպա Պետրոսյան Արամը…

շարքային Մկրտչյան Հայկը…

ստից գեներալ Արշակյան Նարեկը…

ստից գեներալի թիկնապահ հուժկու Բարսեղյան Արամը…

դուրս եկան ճակատամարտի: Նախկին զինակիցները վիճեցին, և ես՝ սպաս,  փորձեցի վերցնել երբեմնի հավատարիմ Արշակյանին, իսկ նա հրաժարվեց: Ես հուսահատությունից փոխանակ հուժկու թիկնապահին վերցնեի, վերցրի շարքային Մկրտչյանին:

Ստից գեներալն ու հուժկու թիկնապահը անցան կրթահամալիրի ցրտաշունչ Հյուսիսային կողմը, իսկ մենք տաք Արևմտյան կողմը /չնայած մեր կողմում ձյունը ավելի շատ էր/:

Հանկարծ Ստից գեներալը որոշեց, որ իր փայտե, կոտրված ու մաշված սահնակը ոչ այլ ինչ է, քան ԻՍ-ԿԱՆ-ԴԵ՜Ր … ու գոռաց.

-Հրապարակ է մտնում… ԻՍ-ԿԱՆ-ԴԵ-ՐԸԸԸԸԸԸԸԸ…

-Հու՜՜՜՜՜,-գոռաց Հայկը,-սքանչելի է, Իսկանդեր Հայաստանում,-ու գոռաց Նարեկի ուղղությամբ.

-Որտեղից ես առել, ասա ես էլ առնեմ:

Ու այդ պահին մի կոշտ ձնագնդիկ հարվածեց շարքայինի կարմրած քթիկին.

-Քո ինչ գործն ա,-բղավեց Ստից գեներալը:

Հանկարծ հուժդու թիկնապահը սահնակը վերցրեց ու շպրտեց մեր վրա.

-Տես ինչ անդաստիարակ են, պատերազմը թողած, արևմուտք-հայրենիքը թողած շաղակրատու՜մ են: Նորմալ կրակեք, հասկացա՞ք, նոռռռմալ կրակեք…

Շարքայինը արժանի հակահարված հասցրեց հակառակորդին և ֆեյսբուքում գրեց. ՙՙՀակառակորդը խախտել է հրադադարը տասներեք միլիմետր տրամաչափի ականներով:՚՚

Հանկարծ Ստից գեներալը գոռաց.

-Սրանց նայեք. ՙՙՀակառակորդը խախտել է հրադադա՜րը՚՚ …եթե մենք Իսկանդեր ունենք, ինչ ամոթով ենք տասներեք միլիմետրերով կրակում, հը՞:

Ու այստեղ սկսվեց Հունվարյան պետարազմը: Ես այնպես էի նստել բլրակին և նայում, կարծես հեռուստացույցի առջև ՛՛Երեք հարյուր Սպարտացիներ՛՛ ֆիլմն էի նայում: Հուժկու թիկնապահը, Ստից գեներալը ու շարքայինը իրար միս էին ուտում.

-Սրանց նայեք, հեսա Իսկանդերը տամ գլխիդ, կիմանաս:

-Սպասեք, գրեմ հրադադարը խախտել եք, հետո:

Ու ես թաքուն գնացի հակառակորդի ՙՙիսկանդերը՚՚ թռցրի:

Հայտարարեցի.

-Երկու սահնակներն էլ մոտս են:

Ու նույն պահին զղջացի ասածիս համար:

Հուժկու թիկնապահը թռավ վրաս և սկսեց ձնով ծեփել ինձ, մինչև էնքան, որ թաղվեցի ձյան մեջ: Այդ պահին շարքայինը հարձակվեց նրա վրա, իսկ Ստից գեներալը փորձում էր թվիթերով ապատեղեկատվություն տարածել: Այդ պահին ես քթիս համար ծակ բացեցի, աչքերիս համար էլ, ու սպասեցի: Ստից գեներալը քայլեց իմ կողմ և սկսեց ծափահարել Հուժկու թիկնապահին, որ արդեն մրճահարում էր Հայկին: Այդ պահին ես մեռելի նման վեր կացա ու խորհրդավոր ձևով շշնջացի.

-Սպասիիիիր, դու դեռ չգիտես քո գլխին գալիքը……

-ԹիկնաՄա՜՜՜՜՜հ,-գոռաց Ստից գեներալը:

Հուժկու թիկնապահը երբ տեսավ ինձ քիչ էր մնում վախից համբարձվեր:

Նրանք երկուսով, տալով կորուստներ, հետ շպրտվեցին, իսկ շարքայինը մոտեցավ ինձ.

-Օ՜, իմ զինակից սպա, օ՜… ուրախ եմ տեսնել քեզ…

-Տղանե՛ր:

Մենք գլուխներս շրջեցինք դեպի աջ ու տեսանք պարոն Տիգրանյանին:

-Մի ձեզ նայեք:

Մենք նայեցինք մեզ ու տեսանք երկու ձնեմարդ:

-Հիմա ինձ նայեք:

Մենք նայեցինք նրան ու տեսանք շատ նորմալ մարդ:

-Վերջ տվեք  ձեր երևակայությանը, սահնակին Իսկանդե՜ր են տեսնում:

Մենք հասկացանք, որ մենք ոչ թե սպա ու շարքայիններ էինք, այլ սովորական ձնագնդիկ խաղացող կարմրաթուշիկ մանուկներ:

Վերադարձանք դպրոց ու ընկեր Մարալին ահավոր վախեցրինք մեր տեսքով:

Օրվա վերջում, երբ ոչինչ չունեինք անելու, ստեղծեցի մի կուսակցություն: Կրթահամալիրի պաշտպանության կուսակցությունը:

ԿՊԿ-ն ստեղծվել էր 25.01.2017 ճամբարի վերաբերյալ վիճաբանության պատճառով սովորողների և ծնողների բախումից հետո: ԿՊԿ-ի նպատակն էր հաշտեցնել նրանց ցույց տալով՝

ճշգրիտ փաստեր

ցուցումներ

ապացույցներ

և այլն, այլն, այլն:

Կուսակցությունս ներկայացրեցի Նարեկին, Արամին, Հայկին: Ստացա նրանց հավանությունը: Ես դարձա կուսակցության հիմնադիր նախագահը: Նարեկը, քանի որ շատ լավ թամադայություն էր անում, դարձավ իմ տեղակալը: Հայկը դարձավ ուղղակի կուսակցական, և ամբողջ դպրոցին ասաց դրա մասին, որից հետո մեզ միացան երեք կուսակցական ևս: Բոլորով երդվեցինք, որ պատրաստ կլինենք զոհաբերել մեր կյանքը հանուն կուսակցության բարելավման: Արդյունքում կուսակցականներ դարձան՝

Դավիթ Տիգրանի Հարությունյանը

Նարեկ Արտակի Արշակյանը

Հայկ Արտակի Մկրտչյանը

Արշիլ Արտյոմի Խաչատրյանը

Վահե Արմենակի Գրիգորյանը

Արամ Արտյոմի Պետրոսյանը

Կուսակցությամբ անցկացրեցինք կլոր սեղան և խոսեցինք մեր նպատակների ու 27.01.2017-ի գործողությունների մասին: Հետո բացեցինք ֆեյսբուքյան պրոֆիլ, իսկ մի փոքր ուշ բացեցինք նաև հանրային ակտիվ խումբ/ՀԱԽ, հավես ա չէ՞ հա՛խ, հա՛խ, հա՜՜՜խ / outlook 365-ում:

Դրանից հետո մենք հրաժեշտ տվեցինք միմյանց շատ պաշտոնական ձևերով:

Իսկ Էդուարդը, չգիտես ինչու, նստել էր մեր կողքի սեղանին ու նայելով մեզ ծիծաղում էր:

🙂

Այսքանը մեր բովանդակալից օրվա մասին:

9 comments

  1. Հրաշալի էր, Արամ ջան: Շատ լավ ես գրում: Ուղղակի մեծ բավականություն ստացա: Շարունակիր ստեղծագործել, այն քո մոտ շատ լավ է ստացվում:

Թողնել մեկնաբանություն