Սեղանի խաղերի ուսուցման մեկնարկ Մեդիակենտրոնում

Մեդիակենտրոնում իրարանցում էր: Առիթը՝ սեղանի խաղերը: Մոտ 20 աշակերտ՝ Միջին դպրոցից, ես, ծնողներս, քույրիկս ու ընկեր Տիգրանյանը: Մենք որոշել էինք խաղադարանիս մի փոքրիկ մասը Մեդիակենտրոն տանել, խաղալ ընկերներիս հետ՝ նրանց օրը նույնպես հետաքրքիր դարձնել, տրամադրությունը բարձրացնել տրամաբանությունն ու հիշողությունը զարգացնել: Պարոն Տիգրանյանը կողմ  էր իմ ու հայրիկիս այդ գաղափարին, և ահա՝ մենք Մեդիակենտրոնում ենք:

Առաջին հանդիպման համար մենք ընտրել էինք Ռումիկուբը, Ռոնդոն, Իգնիսը, Օվոն ու Յոտտան: Հրաշալի խաղերի հավաքածու: Յոտտա չհասցրեցինք խաղալ: Երեխաները մանգամց տարվեցին Ռումիկուբով, Ռոնդոյով ու Օվոյով: Այս խաղերը սովորեցնում են մտածել, հիշել, տրամաբանել, կապեր գտնել, լինել ճկուն՝ մտքով:

Միջոցառմանը հանկարծակի հայտնվեց Տիար Բլեյանը: Կրթահամալիրի տնօրենը հավանություն տվեց նախագծին և առաջարկեց, որ պարբերաբար  կազմակերպենք այդպիսի հանդիպումներ՝ սեղանի տրամաբանական խաղերը դարձնելով ուսուցման գործիք:

Ընկերներս շատ տպավորված էին և միջոցառման ավարտին չէին ուզում թողնել խաղերը: Սպասեք, շուտով ավելի հետաքրքիր ու բովանդակալից հանդիպումներ կունենանք՝ նորանոր խաղերով: Ամեն ինչ առջևում է:

1 comments

Թողնել մեկնաբանություն