ԼԵԶՈՒՆ ԵՎ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի ամենավիճելի խնդիրներից մեկն այն է, թե արդյո՞ք հեռուստատեսությունը օգուտ է տալիս մայրենի լեզվի զարգացմանը: Իմ կարծիքով` չի տալիս: Հայկական հեռուստատեսության իննսունհինգ տոկոսը այնպիսի սխալներ է թույլ տալիս, որ լացդ գալիս է: Մյուս հինգ տոկոսն էլ ՄԱՅՐՍ Է: Նրա նման գրագետ մեր հեռուստատեսությունում ՉԿԱ, ԴԱ ՓԱՍՏ Է: Նայե՛ք նրա բոլոր հաղորդումները, ոչ մի անգրագետ խոսք:

Որպես ապացույց, որ հայկական հեռուստատեսության վիճակը շատ վատ է, պատմեմ, որ մի անգամ հեռուստացույցով, հայ հաղորդավարից լսեցի ՙՙասեց՚՚ բառը: Դրանից հետո միշտ ՙՙասաց՚՚-ի փոխարեն ՙՙասեց՚՚ էի ասում: Մի օր մայրիկս հարցրեց.

-Ձեր դպրոցու՞մ են սովորեցրել, որ պետք է ՙՙասեց՚՚ ասեք:

-Չէ,-պատասխանեցի ես,-մեր դպրոցում այսպիսի սխալներ թույլ չեն տա: Մեզ մոտ ամեն ինչ գրագետ է: Հեռուստատեսությամբ եմ լսել:

Փաստորեն երկար ժամանակ առաջնորդվում էի այնպիսի սխալով, որ ստացել էի հեռուստատեսությունից:

Պետք է հատուկ հանձնաժողով ընտրել՝ հեռուստատեսության սխալները գտնելու համար: Դա կստեղծենք մենք՝ ԿՊԿ-Կրթահամալիրի պաշտպանության կուսակցության  (ԳՀԲ-Գրագետ Հեռուստատեսության) բաժինը: Կունենանք հատուկ բլոգ, որտեղ կգրվեն բոլոր հեռուստատեսային սխալները, կբացատրվեն ճիշտ ձևերը և կրթահամալիրի սովորողները սխալ բաներ չեն սովորի:

 

Այլ կայքերում պատմվում են  հեռուստատեսային վրիպումների մասին:

«Բինգո» լվացքի փոշու գովազդում միշտ նշվում է, որ այդ կախարդական փոշին «մանրազերծում է լվացքը»: Չես հասկանում, թե ինչ նկատի ունեն գովազդատուները` լվացքը «մանրի՞ց», թե այնուամենայնիվ` մանրէներից զերծելը: Այդ դեպքում ավելի ճիշտ է «փոշին մանրէազերծում է ձեր լվացքը» տարբերակը: Վերջերս եթերային կյանք ստացած գովազդներից մեկն էլ խորհուրդ է տալիս` «Ստեղծենք մեր հանգիստը» («Գրանդ Քենդիի» «Հոլիդեյ» պաղպաղակ): Գուցե ավելի լավ է այդ հանգիստը կազմակերպե՞լ:

Իսկ «Բյուրեղ» ջրի կարգախոսը` «Երբ կյանքն այդքան հասանելի է», կարծես իմաստային կապ չունեցող բառերի շարան լինի:

աղբյուր

 

Իսկ Արևշատ Սարգսյանի կարծիքով հայկական հեռուստատեսությունում չկան բարձրարժեք հաղորդումներ: Սակայն կան: Օրինակ՝ ՙՙՇտապ օգնություն՚՚-ը: Մեկ հաղորդում է, սակայն կա: Նրա կարծիքով կա միայն ցածր հումոր: Ճիշտ որ: Հայ հեռուստադիտողի սիրած ՙՙՔարե Դարդը՚՚ նյարդերս քայքայում էր: ՙՙԴոմինո՚՚-ն ու ՙՙԱզիզյանները՚՚ ոչինչ: Հատկապես զզվելի է, որ ամեն ՙՙծիծաղ՚՚ խոսքից հետո ծիծաղի ձայնագրություն են դնում, ինչից հեռուստադիտողը ակամայից ծիծաղում է:

Հայկական հեռուստատեսության զզվելի կողմերից են նաև սերիալները: Ու այդ սերիալները ինչպես միշտ տխուր, վթար, հիվանդ, խնդիր, բռնություն: Միակ նորմալ սերիալը, որ եկավ-գնաց՝ ՙՙՀին արքաներ՚՚-ն էին: Մայրիկս ով հեչ չէր սիրում սերիալներ, շաբաթ-կիրակի քուն չէր մտնի, միայն թե նայեր սերիալը:

Հայկական հումորում մի քիչ բարձր տեղ ունեն երկարամետրաժները՝ ՙՙՍուպեր Մամա՚՚, ՙՙՍիրո Գործակից՚՚:

Վաչագան Սարգսյանի մոտ էլ ավելի շատ լավատեսական նոտան է գերիշխում:

Ըստ նրա՝  հեռուստատեսային լեզուն մի քանի տարի առաջվա համեմատ ավելի լավն է դարձել, բայց նկատում է, որ շատ հաճախ վերջերս հեռուստատեսությունում լինում են հայերեն թարգմանված ֆիլմեր, որոնց որակի մասին ուղղակի խոսելն ավելորդ է։ Նման անորակ թարգմանությունից զզված մարդում համար Վաչագան Սարգսյանն առաջարկում է հեռուստաընկերությունների ղեկավարներին համագործակցել Գրողների միության եւ Լեզվի տեսչության հետ, քանի որ այնտեղ շատ լավ թարգմանիչներ կան։

աղբյուր

Հուսով ենք, որ մեր նորաստեղծ ԿՊԿ ԳՀԲ-ն /Կրթահամալիրի պաշտպանության կուսակցության Գրագետ Հեռուստատեսության բաժինը/ կօգնի երեխաներին և մեծահասակներին խուսափել հայկական հեռուստատեսության սխալ ու անգրագետ լեզվից:

2 comments

Թողնել մեկնաբանություն