ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ. ՓԵՏՐՎԱՐ

Լրացուցիչ առաջադրանքներ «Երեխաների համաշխարհային պատմություն» ծրագրով

  • Կազմել և լուծել Հին Միջագետքի երեխաներին հանձնարարվող որևէ թվաբանական խնդիր

Միջագետքի արքան ուզում է գրավել Հայաստանը: Հայաստան հասնելու համար, նա պետք է կտրի անցնի հինգ քաղաք: Քանի՞ ծառ նա կտեսնի, եթե ամեն քաղաքի միջև կա երեք ծառ:

Լուծում

Մաթեմատիկան պատմականորեն ձևավորվել և զարգացել է իրական առարկաները հաշվելու, դրանք չափելու և դրանց ձևերը նկարագրելու գործողությունների հիման վրա։

Այսինքն  Միջագետքի երեխաները մտովի կպատկերի այդ քաղաքները՝

Untitled.png

Որից հետո կպատկերեն ծառերը՝

Untitled.png

Եվ կհաշվեն՝

Untitled.png

Արդյունքում նա իր քարի վրա կփորագրի՝

12

 

  • Համեմատել Հին Եգիպտոսի և Հին Միջագետքի երեխաների առօրյան;

 

Եգիպտոսում երեխային դաստիարակում էր հայրը: Եգիպտոսում ցանկալի էր, որ երեխաները շատ լինեին, որովհետև մանկան մահացության հավանականությունը բարձր էր: Սովորաբար նորածինները մոր մոտ էին մնում: Հարուստ եգիպտացիների երեխաներին մինչև հինգ տարեկանը հոգ էին տանում դայակները, իսկ դրանից հետո ռազմիկները և քահանաները: Այնտեղ օրենք կար, որ երեխան պետք է շարունակի հոր արհեստը: Համարյա մեր նման, եգիպտացի երեխաները հինգ տարեկանից դպրոցում էին, տասներկու տարուց ուսումը ավարտվում էր: Այդ տարիքում աղջիկների և տղաների մազերը կտրում էին: Տղաներն ու աղջիկները հավասար էին ուշադրության արժանանում: Եգիպտական դպրոցները Տեր-Թոդիկի դպրոցի նման էին: Մեր նման տղաները սիրում էին ուժային խաղերը, աղջիկները երգուպարը: Մայրը աղջիկներին եփել և կարել էր սովորեցնում: Ի տարբերություն մեզ, հագուստը տղաներն էին լվանում: Աղջիկներն ամուսնանում էին տասներեք-տասնհինգ տարեկանում: Այսինքն դպրոցի ժամանակ:

 

Միջագետքում տունը, ֆերման ժառանգում էին որդիներին և Եգիպտոսի նման շարունակում էին հոր արհեստը: Ի տարբերություն Եգիպտոսի երեխաների Միջագետքի երեխաներն ունեին բավականին ազզատություն: Նրանք կարող էին ինչ-որ բան գնել ու վաճառել, բայց հոր թույլտվությամբ:Չնայած դրան ի տարբերություն Եգիպտոսի, հայրը կարող էր ՎԱՃԱՌԵԼ նրան, ընդամենը ՊԱՐՏՔ ՄԱՐԵԼՈՒ համար: Ի տարբերություն Եգիպտոսի՝ տղաների և աղջիկների միջև դրվում էր մեծ տարբերություն: Տղային հասնում էր հոր ամբողջ ունեցվածքը,իսկ աղջկան միայն օժիտը: Եթե երեխաները իրենց անհարգալից էին պահում,ապա հայրը կարող էր նրանց զրկել ողջ ժառանգությունից:Որոշ դեպքերում,եթե որդին հորը դատապարտեր վիրավորանքների երկու անգամ,ապա հայրը նրան կարող էր դուրս վռնդել տանից և զրկել ժառանգությունից: Այսինքն ընտանիքում հարգանքը, քաղաքավարիությունը, դաստիարակությունը շատ կարևոր էին: Երեխաները շատ կարևոր էին ընտանիքի համար,քանի որ նրանք կատարում էին ծանր ֆիզիկական աշխատանքներ և հանդիսանում էին նաև որպես վաճառքի ենթակա ապրանք: Իսկ այն ընտանիքները որոնք չունեին երեխաներ որդեգրում էին և հիմնականում տղաների, որովհետև տղաներն ավելի լավ էին անում ֆիզիկական աշխատանքները: Երեխաները սովորում էին 18-20 տարի: Դե չբողոքեք ձեր տասներկու տարուց, խեղճ վաճառքի ենթակա Միջագետցքի երեխաները սովորում էին ավելի քան քսան տարի: Երկու միջավայրերում էլ երեխաներին ծեծի ենթարկեը ընդունված էր: Իսկ աղջիկներին ավելի շատ Եգիպտոսում էին հարգում:

  • Թվարկել պեղումների ժամանակ հայտնաբերված, երեխաներին վերաբերող նյութերը;

Ժայռապատկերներ, որոնք ենթադրաբար կատարել էին երեխաները, խաղալիքներ և հագուստի մնացորդներ:

  • Ապացուցել, որ Հին Միջագետքի դպրոցական ծրագրում կար «Մաթեմատիկա» առարկա:

Ապացույցն այն է, որ այդ տարածքներում պեղումների ժամանակ հայտնաբերվել են աղյուսե մաթեմատիկայի դասագրքեր: Սա բաբելոնական թվերն են

Sumerian Clay Cones

Սրանք շումերական առարկաներ են մաթեմատիկայի համար: Շումերները բնակվել են հին Միջագետքի հարավում: Սրանք էլ Բաբելոնյան մաթեմատիկական նշաններն են: Իսկ Բաբելոնը ձևավորվել է Միջագետքի հարավում մ.թ.ա 2 հազարամյակի սկզբին:

Babylonian Numerals

Եվ եթե այդ պետությունները Միջագետքի տարածքում /մոտակայքում են եղել/, ապա Միջագետքը, որպես առևտրական պետություն հաստատ իմացած կլինի Մաթեմատիկա առարկայի մասին: Իսկ քանի որ մաթեմատիկան առևտրականներին շատ պետք է, ապա Միջագետքում դա սովորեցնում էին երեխաներին, որպեսզի նրանք ապագայում կարողանային օգտագործել մաթեմատիկան առևտրի ժամանակ: Իսկ պեղումների ժամանակ հայտնաբերված աղյուսե դասագրքերը դրա անհերքելի ապացույցներն են:

ապացույցի համար պետք եղած աղբյուր 1,   աղբյուր 2,   աղբյուր 3, աղբյուր 4,    աղբյուր 5

Թողնել մեկնաբանություն