ՀԱՄՄՈՒՐԱՊԻԻ ՕՐԵՆՔՆԵՐԸ. մաս երկրորդ

Առաջին մասը կարող եք տեսնել այստեղ

Համմուրապին աշխարհում հայտնի է իր օրենքներով: Համացանցում փնտրում եմ Համմուրապիի օրենքները, կան միայն հաշված օրենքներ, այն էլ առանց վերլուծությունների ու բացատրությունների:

Պարոն Տիգրանյանի առաջարկությամբ այժմ ռուսերենից հայերեն եմ թարգմանում և վերլուծում Համմուրապիի օրենքները:

 

11.Եթե կորած իրի տերը չի բերել վկաներ, ապա նա սուտասան է, զրպարտող է և պետք է սպանվի:

Եթե վկաներ չկան, ապա բնական է, որ այս մարդը սուտ է խոսում: Սուտ խոսելու համար սպանել անհրաժեշտ չէ, բոլորն են սուտ խոսում, սակայն զրպարտելու համար պետք է խիստ պատժել, ինչը Համմուրապիի ժամանակ սպանվելն էր: Զրպարտվածը իզուր տեղը սպանվում է, այսինքն այս կորած իրի տերը ոչ միայն խաբել ու զրպարտել է, այլև սպանել է այդ մարդուն, միաժամանակ փող վերցրել նրանից: Այս ամենը չկարողանալ կանխել՝ ուրիշներն էլ փող ձեռք բերելու նպատակով, կփորձեն նույն ձևով վարվել: Այո, զրպարտողին պետք է անխնա սպանել:

12.Եթե մոտակայքում այդ մարդու վկաներ չկան, ապա դատավորը պետք է նշանակի մինչև վեց ամսվա ժամկետ, եթե վեց ամսվա ընթացքում նա չբերի իր վկաներին, ապա նա ստախոս է և պետք է պատժվի այդ գործով:

Իհարկե, կարող է հարց առաջանալ, որ այդ մարդը մինչև կապ է գտնում վկաների հետ, բերում նրանց այդտեղ, կարող է վեց ամսվանից էլ երկար ժամանակ անցնել: Վկան հավանաբար շատ հեռու չէ նրանից, մոտիկ է որովհետև տեսել է այդ իրը նրա ձեռքում: Թե ինչու՞ վեց ամիս, չեմ հասկանում, բայց մի բան կարող եմ ասել, որ վեց ամիսը լիովին բավարար է վկաներ բերելու համար:

13.Եթե մարդը գողացել է ուրիշի փոքրահասակ տղային, նա պետք է սպանվի:

Հետաքրքիր է, որ տղայի, ոչ թե աղջկա դեպքում: Այն ժամանակ մարդկանց գործերն էին՝ զինվոր, հողագործ, բեռնակիր և այլ ծանր գործեր, որոնք սովորաբար անում էին ստրուկները, սակայն ստրուկները շատ թանկ էին և հաճախ տղաներին էին օգտագործում այդ  գործերն անելու համար, իսկ աղջիկները չէին անում այդ գործերը, որովհետև չէին կարող, այդպիսով նրանք առանձնապես կարևոր չէին ընտանիքի տնտեսության զարգացման համար, ինչը ընտանիքի առաջնահերթ գործերից է: Եվ ընդհանրապես ուրիշի երեխային, մարդուն գողացողին պետք է դաժանաբար սպանել:

14.Եթե մարդը դուրս է բերել քաղաքային դարպասներից պալատական ստրուկին կամ ստրկուհուն, կամ մուշկենումի ստրուկին կամ ստրկուհուն, ապա պետք է սպանվի:

Պետք է սպավի, որովհետև նա առիթ է ստեղծում ստրուկի համար, որ ստրուկը կարողանա փախնել, ինչը քաղաքի միջով դժվար է: Եվ քանի որ ստրուկը առված է, ապա ստացվում է, որ այդ մարդը ստրուկի արժեքով փող է գողացել տիրոջից: Իսկ եթե ստրուկն օգտվել է առիթից և փախել, ստացվում է, որ ստրուկին գողացողը առանց հարցնելու տիրոջից քամուն է տվել ստրուկի արժեքով տիրոջ փողը: Ընտանիքներին այդպիսի մեծ վնասներ հասցնողին անպատճառ պետք է սպանել:

15.Եթե մարդ իր տանը թաքցրել է փախած ստրուկին կամ ստրկուհուն, որոնք պատկանում են պալատին կամ մուշկենումին և դուրս չի բերել նրանց մունետիկի կանչին, պետք է ենթարկվի մահապատժի:

Այսինքն նա չաշխատացնելով նրան, շատ հանգիստ կարող է վաճառել նրան և փող աշխատել: Ճիշտ է չի գողացել ստրուկին, բայց ստրուկը կոպեկ չի, որ գտնում ես ու կարող ես քեզ պահել, ստրուկը նույնպես մարդ է: Նա պարտավոր է վերադարձնել ստրուկին իր տիրոջը: Կամ եթե նույնիսկ չի վաճառել, բայց դուրս չի բերել ստրուկին մունետիկի կանչին, ստացվում է, որ նա այդ ստրուկին սարքել է ազատ քաղաքացի, ինչը Համմուրապիի ժամանակ անթույլատրելի էր:

16.Եթե մարդ տափաստանում բռնել է փախած ստրուկին կամ ստրկուհուն և բերել է նրանց տիրոջը, ապա ստրուկի տերը պետք է տա նրան երկու սիկլ արծաթ:

Այդ մարդը իսկական բարերար էր ստրուկի տիրոջ ընտանիքի համար, որովհետև ստրուկը չափազանց կարևոր էր նրանց համար: Բարերարներին պետք է շնորհակալություն հայտնել ոչ միայն գործով, խոսքով այլև փողով, որովհետև նա կկարողանա հոգալ իր հոգսերը:

17.Եթե այդ ստրուկը չի անվանել իր տիրոջ անունը, ապա բռնողը պետք է նրան բերի պալատ, նրա գործը պետք է քնննվի, ապա վերադարձնեն նրա տիրոջը:

Ճիշտ որոշում է, որովհետև ստրուկի տերը մուրացկանի նման չի ընկնի փողոցները՝թե ազիզ ջան ստրուկիս տեսել ե՞ս, նա հաստատ կդիմի պալատին, պալատն էլ թե ազիզ ջան, էսինչ էսինչը գտել բերել մեզ է տվել, քոնն է՞: Սակայն գործը պետք է այնպայմնա քննվի, որովհետև պատահական մեկը կարող է գալ ու ասել, որ իր ստրուկն է, վերցնել, գողանալով ստրուկին համարժեք գումար:

18.Իսկ եթե բռնողը պահել է այդ ստրուկին իր տանը, իսկ հետո այդ ստրուկը բռնվել է նրա տանը, ապա այդ մարդը պետք է սպանվի:

Տես՝ օրենք 15

19.Եթե ստրուկը փախել է իրեն բռնողի ձեռքերից, ապա այդ մարդը պետք է ի փառք աստծո երդում բերի ստրուկի տիրոջը և ազատ արձակվի:

Ի փառք աստծո երդումը Համմուրապիի ժամանակ ճշմարտացիությունը ցույց տալու լավագույն եղանակն էր: Այստեղ Համմուրապին չէր կարողացել գտնել ապացուցելու արդյունավետ եղանակ և որոշել է, որ պետք է երդվեն, իսկ եթե հանկարծակի հայտնաբերվի, որ երդվել է ու սուտ է ասել, ապա… այդ մարդուն հավանաբար կխոշտանգեն:

20.Եթե մարդ անցք է արել դեպի ուրիշ մարդու տուն, ապա այդ անցքի առաջ պետք է սպանել նրան:

Ուշադրություն դարձնենք, որ բոլոր գողերին Համմուրապին սպանում էր: Մարդասպաններին առավելևս: Այդ մարդը անցքը արել է, բնականաբար կամ գողության կամ էլ մարդասպանության համար: Իսկ ինչու՞ անցքի առաջ, որ ապացուցվի, որ նա ցանկանում էր անցքի միջով անցնել և գողություն կամ սպանություն անել:

 

Վերլուծեց Պետրոսյան Արամը

Խորհրդատու ուսուցիչ՝ Տիգրանյան Աշոտ

 

2 comments

Թողնել մեկնաբանություն