ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՈԳԵԲԱՆ ԼԻԼԻԹ ՇԱՀԲԱԶՅԱՆԻ ՀԵՏ 2

Հինգշաբթի, կինո-ֆոտո դասընթացի ժամանակ, իմանալով, որ մեր հյուրն է հոգեբան Լիլիթ Շահբազյանը, ակամայից ծիծաղեցի: Ախր այնքան լավ ժամանակ ենք անցկացրել նրա հետ նախորդ անգամ, որ հաճույքով հազար անգամ կհանդիպեի: Մեր նախագծի անունը դրեցինք՝ «Խաղաղությունը սկսվում է ինձնից»: 

Այս անգամ որոշեցինք նկարել մեր գունավոր աշխարհը: Ընկեր Լիլիթը ամեն մեկիս տվեց էլ տարբեր գույների թղթեր,  էլ գուաշ, էլ մատիտ, էլ կավիճ և բոլոր այն բաները, որոնք պետք են գալիս ստեղծագործելու ժամանակ: Իհարկե, սկզբում դժվար էր մտածել, թե ինչպես պատկերեմ իմ գունավոր աշխարհը, երբ հիշեցի ՄԱԺԵՏԸՐԻՍ մասին: Որոշեցի պատկերել մի մարդու դեմք, ում աչքը արհեստական է /հիմա կասեմ ինչու/ և հետին ֆոնին Մաժետըրս:

03-34.jpg05-33.jpg Մաժետըրի գույներն այնքան լավ չստացվեցին, սակայն որոշեցի, որ դա մարդկության արդյունքն է: Իսկ մարդու դեմքն ամբողջովին գունավորեցի տարբրեր գույներով, և պատերեցի մի շատ հետաքրքիր աչք, որը արհեստական աչք է:

06-34.jpg

Արհեստական աչք որը տեսողությունը լավ է պահում, նույնիսկ քսանչորս ժամ համակարգչի դիմաց նստելուց հետո և նախազգում է պատերազմի վտանգը՝ եթե կա զգուշացնում է տիրոջը: Ընկեր Լիլիթը այդ աչքը շատ հավանեց և կարծիք հայտնեց, որ ապագայում այն կարող է շատ լավ առաջարկ լինել մարդկության համար:

07-34.jpg

09-30.jpg

 

Ահա և իմ նկարը: Այստեղից լավ չի երևում բայց փորձեք պատկերացնել:

22-7.jpg

Իսկ ամբողջությամբ, այդ բոլոր նկարներով, ստավցվել է մեր կինո-ֆոտո ակումբի գունավոր աշխարհը: Շնորհակալություն ընկեր Լիլիթ, այս հրաշալի հանդիպման համար: Շատ մեծ ցանկություն կունենայի որ այս նախագիծը շարունակական լինի և հանկարծ մի միտք ծագեց, որ լավ կլիներ եթե ընտրությամբ գործունեության նման, ամեն դասարանում շաբաթական մեկ ժամ լիներ հանդիպում ձեր նման հոգեբանների հետ:

Հ.Գ

Ընկեր Անի ջան, շատ շնորհակալություն այս նկարի համար: Համարյա կես ժամ ծիծաղել եմ:14-16.jpg

Մեր լուսանկարները՝ Անի Սարգսյանի, Ազատուհի Հարությունյանի

4 comments

  1. Շնորհակալություն սիրելի Արամ: Քո հրաշալի, գունեղ, համով արձագանքը ինձ համար ամենաբարձր գնահատականն է:
    ՀԳ. Ես էլ եմ կես ժամ ծիծաղել այդ լուսանկարին նայելով 😊 ընտիր լուսանկար է!

  2. […] մոլորակների մասին ապագայի պատկերացումները։ Արամի՝ «Մաժետըրը» և «տեսողությունը լավ պահող արհեստակ… ապագայում բարձր տեխնոլոգիաների միջոցով […]

  3. […] մոլորակների մասին տղաների ապագայի պատկերացումները։ Արամի՝ «Մաժետըրը» և «տեսողությունը լավ պահող արհեստակ… ապագայում բարձր տեխնոլոգիաների միջոցով […]

Թողնել մեկնաբանություն