ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱԳԻԾ. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱՄԵԾ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ

危機

Ձեր կարծիքով ի՞նչ են նշանակում այս հերիոգլիֆները: Դժվար իմանաք: Հայերից քչերը չինարեն գիտեն: Ասեմ՝ այս հերիոգլիֆները կարդացվում են՝ Վեյ-ջի և նշանակում են ճգնաժամ, ավելի կոնկրետ, մարտահրավեր և հնարավորություն: Այսինքն ըստ չինական տրամաբանության՝ ճգնաժամը մարտահրավեր է և հնարավորություն: Երբ այլ ազգեր աղետի ժամանակ ճգնել են, չինացիներն այլ հնարավորություն են փնտրել: Խոստովանե՛ք, դու՞ք էլ չեք կարծում, որ դա շատ ճիշտ ռազմավարություն է: Երբ դժվար ժամանակներ են գալիս, մարտահրավեր ես նետում և նոր հնարավորություն ես փնտրում:

Image result for China
Չինաստանը

Ասում են Չինական պատից այն կողմ ճգնաժամ է, Ամերիկայում դեռ դժգոհում են նորընտիր նախագահ՝ Թրամփից:  Արևմուտքում աջերի ու ձախերի միջև կենաց-մահու կռիվ է, Արևելքում՝ առանց կենաց, բայց մահացու: Աշխարհում այնպիսի քաոս է, որ արդեն ամեն ինչ պարզ է՝ այլևս պարզ չէ ընդհանրապես ոչինչ: Բայց Չինաստանում ճգնաժամ չէ, ընհակառակը, Չինաստանը հզորանում է, իր զարգացող տնտեսության շնորհիվ:

Իսկ Պեկինը աչքաթող չի անում այդ փաստը և ահա մի գեղեցիկ առավոտ աշխարհը իմացավ նրա նոր նախաձեռնության մասին: Նոր ՙՙՄետաքսի ճանապարհ՚՚ էր ուզում Չինաստանը ստեղծել: Ու այդ նախաձեռնության հաջողության դեպքում ի վիճակի կլինել փոխել աշխարհի տեսքը: Չինաստանի աճող տնտեսությանը այս նախաձեռնությունը խիստ անհրաժեշտ է աճը շարունակելու, չլճանալու, տեղում չդոփելու համար: Աշխարհում ճգնաժամ է, ինչը հնարավորություն է տալիս լուծել տնտեսական խնդիրներ՝ հաշվարկելով մարտահրավերները:

Image result for China Pekin night
Նկարում Պեկինն է:

Եվ Չինաստանն այդ նախաձեռնության շրջանակներում արդեն սկսել է համագործակցության մեծ-մեծ քայլեր տանել մի շարք երկրների հետ, այդ թվում Հայաստանի: Համագործակցության առաջին պտուղներից մեկն է Չինական մարդատար ավտոբուսների հայտնվելը Երևանի փողոցներում /մանուշակագույն ավտոբուսներ/:

Related image
Չինական ավտոբուսները  Հանրապետության հրապարակում

Քիչ անց հայտնի դարձավ նաև այն փաստը, որ Երևանում ՉԻՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ Է ԲԱՑՎՈՒՄ: Տարածաշրջանում միայն Հայաստանում կա Չինական դպրոց և եթե օրինակ, որևէ վրացի պատանի ցանկանա Չինարեն սովորել, ինչը շատ հավանական է, որովհետև Չինաստանը դառնում ազդող պետություն արդեն շատ ու շատ պետությունների վրա, նաև Հայաստանի, այսինքն Հայ-Չինական հարաբերությունների շնորհիվ հայերն էլ են պլյուս ստանում, չինացիներն էլ: Շատ մարդիկ կարծիք են հայտնում, որ մի քանի տասնյակ տարի անց, Չինարենը կդառնա ամենապահանջված լեզուն և դա ամենևին էլ հիմար ու անմիտ կարծիք չէ ու շատ լավ է, որ Երևանում, հավանաբար 2018-ի աշնանը կբացվի Չինական դպրոց…

Իսկ ահա մի շաբաթ էլ առաջ, հայտնի դարձավ, որ Չինաստանը կառուցում է տարածաշրջանում Չինաստանի ամենամեծ դեսպանատունը: Ըստ Չինաստանի դեսպան Չիեն Ըրլոնգի այդ դեսպանատունն արտացոլում է Հայ-Չինական հարաբերությունների նոր որակը:

Հայաստանում Չինաստանի դեսպան Թիեն Ըրլոնգ, Երևան, 9-ը օգոստոսի, 2017 թ․
Հայաստանում Չինաստանի դեսպան Թիեն Ըրլոնգ, Երևան, 9-ը օգոստոսի, 2017 թ.

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Չինաստանի դեսպանության նոր շենքի հիմնարկեքի արարողությանը, Երևան, 9-ը օգոստոսի, 2017 թ․
Հիմնարկերքի արարողությունը

Ու հենց հնարավորություն ստեղծելուն զուգահեռ մարտահրավերները հաշվարկելու համար էլ Չինաստանը ուշադրություն է դարձնում Մետաքսի ապագա ճանապարհներին հարող տարածաշրջաններին:  Օրինակ, հսկայական դեսպանատուն  է կառուցում Հայաստանում, ակտիվանում է ռեգիոնալ կառույցներում, բազմաթիվ այլ նախաձեռնություններ է կյանքի կոչում ամբողջ Եվրասիայում, որոնք հիմնականում մնում են ստվերում: Նպատակը՝ ապագա ու անխուսափելի խնդիրները լուծելու կարողություն ստեղծելն է: Նոր ճանապարհները հանդիպելու են նոր վտանգների, ու այստեղ Չինաստանին պետք են վստահելի գործընկերներ: Եվ հայերը դառնում են Չինաստանի գործընկերներից մեկը…

Տեսնենք թե ի վերջո, այդ համագործակցության և նախաձեռնության շնորհիվ առաջին հերթին՝ Հայաստանում որևէ առաջընթաց կլինի՞, թե ոչ, երկրորդ հերթին, կփոխվի՞ մոլորաակի տեսքը:

Image result for Չինաստանի նոր դեսպանատուն

Աղբյուրներ

https://www.azatutyun.am/a/28667415.html

 

https://newmag.am/2017/china/

 

https://yerkirmedia.am/social/chinakan-dproc-yerevan/

35 comments

  1. […] ավելացնել իր գործընկերների ցանկը: ՀՀ-ն Չինաստանի գործընկերներից է: Չինաստանի հասարակությունը հիմնականում ավանդական չէ, […]

Թողնել մեկնաբանություն