ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ԴԱՍԱՐԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ. 16.10.2017. ԱՄԵՐԻԿՅԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ՄԱՐԿ ՏՎԵՆ

Պատմվածք լավ տղայի մասին

ԿԱՐԾԻՔ

Սուտ չխոսելը, մարդկանց օգնելը և սրտացավ լինելը լավ բաներ են: Բայց իմ կարծիքով, ոչ մանուկների համար: Մանուկները, հատկապես դեռահասները, պետք է վայելեն մանկությունը: Մանկություն նշանակում է՝ անհոգություն, ակտիվություն, ընկերություն, արկածներ, ոչ թե բարեգործություն, օգնություն մուրացկաններին և այլն: Ես դեմ չեմ գնում այդ լավ արարքներին: Բայց լավ արարքներն էլ պետք է չափավոր անել: Իմ կարծիքով Ջեյկոբն ավելի երջանիկ կլիներ ակտիվ, արկածախնդիր և մի փոքր էլ չարաճճի տարիքակից ընկերներ ունենալով, քան թե բարի գործերի հաջողություններով: Նա չափից դուրս էր ամեն ինչում: Չափից դուրս հավատացյալ էր, չափից դուրս ազնիվ ու բարի էր: Չափից դուրս չէր սիրում արկածներն ու չարաճճիությունները, չափից դուրս ինքնավստահ և նպատակասլաց էր: Վստահեցնում եմ՝ ամեն ինչի չափից դուրսը ՇԱՏ ՎՆԱՍԱԿԱՐ Է: Նույնիսկ եթե դու չափից դուրս շատ ամենաօգտակար ուտելիքը ուտես, ոչ թե կառողջանաս, այլ կհիվանդանաս: Ամենինչը պետք է լինի չափի մեջ, և՛ արկածները, և՛ բարի լինելը: Մանուկների մոտ՝ ըստ իս մանկության լիարժեքության և իսկականության համար, պետք է ավելի շատ արկածախնդիր ու չարաճճի լինել, քան թե տարվել ուրիշներին ամբողջ կյանքում օգնելով, առավելևս մահվանից առաջ ասվելիք խրատի մասին մտածելով: Այդպես էլ Աստված պատժեց Ջեյկոբին՝ ամեն ինչի չափից դուրսն անելու համար: Մի խոսքով՝ ԱՄԵՆ ԻՆՉԸ ՉԱՓԻ ՄԵՋ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ:

Թողնել մեկնաբանություն