ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ՏՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ. 16.10.2017. ԱՄԵՐԻԿՅԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ՄԱՐԿ ՏՎԵՆ

Հետաքրքրասեր Բեսսին

ԿԱՐԾԻՔ

Այս պատմվածքը միանգամից ցույց տվեց, որ Տվենը հավատացյալ է: Նա այդ պատմվածքով փորձում էր մարդկանց ասել, որ Աստված կարող է պատժել քեզ և վատ բաներ անել, բայց միայն քո բարօրության կամ քեզ ճիշտ ուղու վրա դնելու համար: Պատմվածքը հետաքրքիր էր, բայց ես չեմ կարծում, որ Տվենի պատմվածքը պետք է այսպիսին լինի, քանի որ իմ կարծիքով նա շատ լավ էլ իմացել է, որ Աստծու մասին պատմվածքներ գրելը գրականության ամենաանիմաստ բաներն են, որովհետև կարդացողը եթե հավատացյալ է, ինչքան էլ վատ բաներ գրես Աստծու մասին, նա մնալու է հավատացյալ, կամ էլ եթե կարդացողը չի հավատում Աստծուն, ապա ինչքան էլ լավ բաներ գրես Աստծու մասին, նա շարունակելու է չհավատալ: Պատմվածքում, ինձ դուր եկավ, որ երկուսն էլ՝ Բեսսին և իր մայրիկը, իրենց նպատակի հետևից էին անընդհատ գնում՝ Բեսսին պետք է պարզեր իր հարցի պատասխանը, մայրիկն էլ պետք է Բեսսիին իր նման հավատացյալ մեծացնել: Պատմվածքի վերջը, իմ կարծիքով հեչ լավը չէր: Այսքանը:

Թողնել մեկնաբանություն