ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ՏՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ. 17.10.2017. ԱՄԵՐԻԿՅԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Օ՛ՀԵՆՐԻ

Մոգերի ընծաները 

ԿԱՐԾԻՔ

Հրաշալի և արտակարգ պատմվածք էր անսպասելի վերջաբանով: Օ՛Հենրիի ուրիշ պատմվածքներ էլ եմ կարդացել և վերջնականապես համոզվեցի, որ Օ՛Հենրիի գրելաոճը տարբերվում է մյուսներից նրանով, որ վերջում պետք է մի արտակարգ բան պատահի, ոչ սպասելի բան, որ կարդալուց արդեն կսպասես, որ վերջն այսպիսին է լինելու: Ես չէի էլ սպասում, որ Ջիմն էլ իր ժամացույցն էր վաճառել: Պատմվածքում ինձ դուր եկավ և գրավեց այս նախադասությունը՝ կյանքը բաղկացած է արցունքներից, հառաչներից ու ժպիտներից, ընդ որում` հառաչները գերակշռում են:  Ինձ թվում է, որ այս նախադասությունը բոլորին չի վերաբերվում, քանի որ կան անհաշվելի երջանիկ մարդիկ, որոնց մոտ հառաչները կամ արցունքները չեն գերակշռում՝ օրինակ իմ մոտ: Ինձ դուր եկավ, որ Ջիմը Դելլայի արտաքին փոփոխությունից հետ շարունակում էր նրան սիրել և, որ Դելլան էլ, Ջիմն էլ այդ դժվարություններով հանդերձ շարունակում էին միմյանց սիրել, սիրել այնքան շատ, որ հանուն միմյանց զոհաբերում են իրենց կյանքի ամենաթանկ բանով: Մի խոսքով ինձ այս պատմվածքը շատ դուր եկավ:

Թողնել մեկնաբանություն