ՆԱԽԱԳԻԾ-ՀԱՂՈՐԴՈՒՄ. Տաղանդավոր Սեբաստացիներ

Կրթահամալիրի պաշտպանության կուսակցությունն առաջարկում է երկու հազար տասնութ թվականից սկսել նոր հաղորդում՝ ՙՙՏաղանդավոր Սեբաստացիներ՚՚:

 

Նկարագրություն

Կրթահամալիրից հեռու, շատ մարդիկ հաճախ են ակնարկում, որ իրենց ծանոթը, որը ավարտել է Բլեյանի դպրոցը, շատ քիչ բան գիտի, չի կարողանում խնդիր լուծել և այլն: Այդպիսի բաներ ասողները Հայաստանում շատ են և Կրթահամալիրի պաշտպանության կուսակցությունը հասկացավ, որ դրանք ասողների շատացման դեպքում կրթահամալիրում կտրուկ կնվազի սովորողների քանակը հանրային կարծիքի պատճառով: ՙՙՏաղանդավոր Սեբաստացիներ՚՚ հաղորդումը ամենամսյա հաղորդում է, որը բացահայտում է տաղանդավոր սեբաստացիներին, օրինակ այսինչ սեբաստացին շատ ուժեղ է մաթեմատիկայից, այսինչը ռոբոտներ է սարքում: Հաղորդումը տևում է շատ կարճ՝ հինգ-յոթ րոպե, որի ընթացքում հաղորդման հյուրը՝ հրավիրված սովորողը պատմում է իր մասին, իր անցած ճանապարհի մասին, իր պատրաստած նյութերի, բաների մասին, ինչ  է ծրագրում անել ապագայում և ցանկալի է, որ հաղորդման վերջում շնորհակալություն հայտնի կրթահամալիրին տրված հնարավորության համար: Հաղորդման մեջ երբեմն կխոսե՝ն նաև սովորողի ուսուցիչները, որոնք կարծիք կհայտնեն նրա մասին: Լավ սովորողների ցուցակ կտրվի ուսուցիչների կամ դպրոցի տնօրենի կողմից:

Նպատակը

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի մասին հանրային կարծիքի կտրուկ փոփոխություն, հետևաբար՝ սովորողների ավելացում, հետևաբար՝ հնարավորությունների ընդլայնում:

Նկարահանման վայրը

Նկարահանման վայրը կլինի այն դասասենյակը, որտեղ դասավանդվում է սովորողի սիրելի առարկան:

Տևողություն

Հաղորդումը կտևի կարճ՝ դիտողի հետաքրքրության պահպանման համար՝ հինգից-յոթ րոպե:

 

 

14 comments

Թողնել մեկնաբանություն