Երազելով վաղվա օրվա մասին

Մարդիկ կան, ովքեր կարծում են, որ վաղվա, ապագայի մասին երազելը ճիշտ բան է, մարդիկ էլ կան՝ ընդհակառակն են կարծում: Կոնկրետ ես կարծում եմ, որ ապագայի մասին երազելն այնքան էլ ճիշտ չի: Եթե դուք երազեք ապագայում ունենալ թանկ ավտոմեքենա ու ոչինչ չանեք, կունենա՞ք թանկ ավտոմեքենա: Իհարկե ոչ: Դուք պետք է տքնաջան աշխատեք, փող կուտակեք, որ ավտոմեքենան ձեռք բերել: Իսկ փողը չեն կուտակում, աշխատում ապագայի մասին երազելով: Փողն աշխատում են ներկան գիտակցելով ու օգտագործելով: Մենք պետք է անընդհատ մեր ներկայի մասին մտածենք: Պետք է լավ ներկա ապահովենք մեր համար: Չէ՞ որ ամեն մի ներկա օր, նախորդ օրվա ապագան է: Այնպես որ ապահովենք լավ պայմաններ ներկայի համար և կկարողանանք իրականացնել ապագայի ու վաղվա օրվա երազանքները:

1 comments

Թողնել մեկնաբանություն