Ձմեռային ճամբարի երկրորդ շաբաթի երրորդ օրը

Անցյալ օրը մենք բավական հագեցրած անցկացրեցինք: Այս օրն էլ պակաս հագեցած չեղավ: Դե նախ մենք ընդհանուր պարապմունքում վերջապես արթնացանք /դե առավոտյան վեր կենալուց հետո բավական ժամանակ քունդ տանում է/, իսկ այնուհետև մեր ջոկատի Մանեն և Անին գնացին Ընկեր Արմանի մոտ մաթեմատիկայի պարապմունքի: Մյուսները գնացին նախագծային աշխատանքի, իսկ մեր ջոկատի թիմը՝ Պատանի բնագետները գնաց Պրն. Տիգրանյանի կազմակերպած ինտելեկտուալ խաղին և վերադարձավ ավելին քան ջախջախած: Այս անգամ մենք կրկնակի շատ միավոր հավաքեցինք քան նախորդ անգամ, ու դա մեզ շատ օգնեց, որովհետև մենք երկրորդ տեղը բռնած թիմից ընդամենը կես միավորով էինք առաջ, ինչը ահռելի ջախջախում է: Ախր դա ծանր հոգեբանական ճնշում է, որ հակառակորդիցդ ընդամենը կես կամ մեկ միավորով ես հետ: Դա ես իմ փորձից եմ ասում: 🙂

Հետո սկսվեցին օրվա հրաշալի պահերը: Մենք նստեցինք հասարակական երթուղային տաքսի և ուղևորվեցինք Կարապի լիճ՝ սահադաշտ: Միայն տեսնեիք թե երթուղայուն տաքսու վարորդը դիսպետչերական կետից դուրս գալուց հետո մեզ տեսնելով ինչպիսի երջանիկ դեմք ընդունեց: Այնքան էր ոգևորվել, որ ուղղակի սկսեց սլանալ ու ընթացքում էլ քմծիծաղ տալ: 

Սահադաշտում մենք հագնելով չմուշկները ու դուրս գալով սահադաշտ մնացինք շշմած: Ախր այնքան վաղուց չէինք քշել չմուշկներով, որ ստիպված էինք մի փոքր վարժվել: Իրար օգնելով ու բռնելով վերջապես սկսեցինք ազատորեն քշել: Արտակարգ հաճելի պահեր էին: Այդպիսի հաճելի ու զվարճալի շրջապատով ուրախ ժամանակ անցկացնելը ուղղակի հրաշք էր:

Մեր զվարճալի ժամանակը շարունակվեց KFC-ում: Միասին մի լավ ուտելուց և խմելուց հետո մենք բոլորով խցկվեցինք երթուղային ու մեր ոգևորված, ուրախ զրույցով փոխեցինք հայկական հասարակական երթուղային տաքսուն բնորոշ մուննաթ և տխուր տրամադրությունը, այն վերածելով ուրախի և ծիծաղկոտի:

Թողնել մեկնաբանություն