Մի քանի ժամ Ազգային պատկերասրահում

Ուսումնական առաջին շրջանի վերջին շաբաթվա առաջին օրը՝ պատմության դասին, ընկեր Ստելլան հայտարարեց հաջորդ օրը Ազգային պատկերասրահ գնալու մասին։ Ես ցանկացա գնալ, քանի որ վերջերս մայրիկիս հետ մի խաղ էի խաղացել՝ <<Արվեստ>>, որտեղ կային ինձ շատ տպավորած նկարներ, որոնք կային Ազգային պատկերասրահում, և ես ցանկացա սեփական աչքերով տեսնել այդ նկարները։ Ի ուրախություն ինձ, դասարանի աշակերտների մեծ մասը գալիս էր ճամփորդությանը։

Հաջորդ օրը մենք նստեցինք սպիտակ մերսեդեսը, և ընթացքում իրար հետ շաղակրատելով ուղևորվեցինք դեպի Հանրապետության Հրապարակ:

Ինչևէ, հասնելով հրապարակ՝ ես երկար նայեցի նոր տոնածառին։ Կարող եմ ասել, որ այն դեռ լրիվ չզարդարված ինձ շատ էր դուր գալիս։ Ես ավելի քան համոզված եմ, որ, երբ դեկտեմբերի քսանմեկին նրա լույսերը վառեն, այն կլինի շատ-շատ գեղեցիկ։

Թանգարանում մեզ ուղեկցում էր բարի դեմքով մի էքսկուրսավար, որը, ես կարող եմ ասել, որ շատ լավ էր բացատրում և պատմում։ «Արվեստ» խաղում սովորածս գիտելիքները նրա մոտ ցույց տվեցի, երբ նա ինչ-որ բան էր հարցնում ինչ-որ նկարի մասին, ես պատասխանում էի։ Օրինակ, երբ նա հարցրեց, թե որտեղ է գտնվում Ջոկոնդան, ես հիշեցի և ասացի, որ Լուվրում է գտնվում։ Իսկ երբ գիդին պատմեցի, որ եղել եմ Այվազովսկու Թեոդոսիայի թանգարանում, նրա աչքերի մեջ մի բարի նախանձ նկատեցի։

Այնտեղ նաև շատ նոր բաներ սովորեցի։ Օրինակ, իմացա, որ Այվազովսկին իր նկարներում լույսը ավելի լույսի նման դարձնելու համար օգտագործում էր մի տեխնիկա, որով նա նկարելուց հետո մի քանի անգամ թափանցիկ գույներով ներկում էր նկարի այն հատվածը, որտեղ պետք է լույսը լիներ։

Ինձ հատկապես դուր էին գալիս Վարդգես Սուրենյանցի նկարները, ինձ դուր էր գալիս այն, որ նա փոքր կտավի վրա անում էր շատ փոքր նախշեր։ Ինձ դուր եկավ նրա «Զաբել թագուհին վերադառնում է գահին» նկարը։

Իսկ երբ մոտեցանք Խրիմյան Հայրիկի հայտնի նկարին, մենք կրկին վերհիշեցինք «Խրիմյան Հայրիկի» թղթե շերեփի հայտնի պատմությանը, որը մենք անցել էինք պատմության դասին նախօրեին։

Հովնաթանյանի դիմանկարները ինչպես միշտ շատ էին տպավորում ինձ։ Նրա նկարները կարծես ոչ թե նկարներ լինեին, այլ լուսանկարներ։

Անհայտ հայ նկարիչների նկարներից ինչ շատ դուր եկավ Զարեհ Սուրյանի նկարը։ Այն նման չէր մյուսներին, տարբերվող էր։

Երեկոյան մայրիկիս իմ տպավորությունները պատմելուց հետո, նա ինձ տվեց մի գիրք, որը կոչվում էր <<Թանգարանի զինվորը>> (Շահեն Խաչատրյան), ես անպայման կարդալու եմ այն, քանի որ ինձ դուր է գալիս հայկական արվեստը։

Թողնել մեկնաբանություն