գրականություն. 05.02.2019. Վահան Տերյան

Բանաստեղծությունը վերցված է Վահան Տերյանի <<Ոսկի Հեքիաթ>>ժողովածուից:

Դու չքացել ես,
Դու էլ չըկաս,
Սերը ցնորք է,
Բախտը՝ երազ։

Քեզ չըգտա ես
Կյանքում խավար,—
Իմ սիրո լույսն էր
Պատկերըդ վառ։

Քաղցր պատրանք էր,
Խաբող ժպիտ,
Կարոտիս երգն էր
Պայծառ հոգիդ։

Սրտիս երազն էր
Թովիչ լեզուդ. —
Կյանքը՝ հեքիա՛թ է,
Աշխարհը՝ սո՛ւտ…

Այստեղ բանաստեղծը ամենայն հավանականությամբ ինչ-որ բանից հիասթափված է, քանի որ նա անընդհատ կրկնում է, որ կյանքը հեքիաթ է, աշխարհը սուտ է: Օգտագործում է ցնորք, խաբող, պատրանք, երազ բառերը բոլոր չորս քառատողերում… Բանաստեղծությունը, բնականաբար, այնքան էլ չհավանեցի, քանի որ այն տխուր էր ու տրամադրություն գցող: Ինձ համար ավելի նախընտրելի են ուրախ տրամադրությամբ բանաստեղծությունները:

Թողնել մեկնաբանություն