Ձնծաղիկի պես. Լեոնիդ Ենգիբարյան

/// շարադրություն ///

Ձնծաղիկի պես

Ես ուրախ եմ, որ մարդկանց համար օրինակ եմ ծառայում՝ որպես համառ և իր նպատակի հետևից միշտ գնացող երևույթ: Մարդիկ հաճախ միմյանց խորհուրդներ են տալիս՝ գործածելով իմ անունը, նրանք ասում են. ՙՙԵղի՛ր Ձնծաղիկի պես՚՚: Ես, ճիշտն ասած, չգիտեմ, թե իրենց կարծիքով ես ինչպիսին եմ, բայց իմ կարծիքով, ես համառ եմ ու վերջ: Ու ես շատ կոփված եմ, ինձ համար ձյունն ու ձմեռը վտանգավոր չեն, ես նրանց հաղթում եմ ամեն տարի, հենց որ ինձ օգնության է գալիս հզոր ու գեղեցիկ Գարունը: Սակայն մարդիկ ՙՙՁնծաղիկի պես եղիր՚՚ ասելով՝ միգուցե նկատի ունեն՝ սիրուն եղիր, քանի որ իմ ընկերուհին՝ մանուշակը, ամեն օր գլուխս տանում է, թե ես չնաշխարհիկ եմ: Ինչևէ, ես բարի եմ ու չար չեմ, հետևաբար, երբ մարդիկ օգտագործում են ինձ՝ որպես օրինակ, ես համոզված եմ, որ ես նրանց համար լավ, բարի օրինակ եմ, ոչ թե չար, ինչը ինձ ուրախացնում է: Բայց ինձ տխրեցնում է այն, որ երբեմն գալիս են չար դեմքերով տատիկներ, որոնք ընկերներիս փունջ-փունջ հավաքելով՝ տանում են ինչ-որ տեղ, որտեղից այլևս լուր չեմ իմանում ընկերներիցս: Այդ փաստն է, որ մեզ՝ ծաղիկներիս, ստիպում է վախենալ մարդկանցից և երբեմն թաքնվել նրանցից:

Թողնել մեկնաբանություն