կենսաբանություն․ հեռավար շաբաթ 16․03․2020․ Ի՞նչ է վիրուսը

Ի՞նչ է վիրուսը՝ կառուցվածքը և բազմացման , տարածման ձևերը։

Քանի որ ռուսերեն չգիտեմ, դիտել եմ անգլալեզու տեսանյութ

Վիրուսները ապրող էակներ են, բայց ի տարբերություն մնացած բոլոր ապրող էակների՝ վիրուսները բջիջներ չունեն։ Այդ իսկ պատճառով էլ նրանք կոչվում են կյանքի ոչ բջջային ձևեր։ Առաջին հայտնաբերված վիրուսը ծխախոտի խճանկարային հիվանդության վիրուսն է, որը հայտնաբերել է Դ․Ի․ Իվանովսկին։ Վիրուսները իրենց չար գործն անում են միայն կենդանի օրգանիզմների բջիջներում՝ բույսերի և կենդանիների բջիջներում։ Նրանք թափանցում են այդ բջիջների մեջ և բազմանում օգտագործելով իրենց գենետիկական կոդերը։ Կենդանի բջիջներում բնակվելու ժամանակ վիրուսները սկսում են բազմաթիվ և վտանգավոր հիվանդություններ հարուցել։ Մարդկանց վիրուսային հիվանդություններ են, օրինակ, ջրծաղիկը, կարմրուկը, գրիպը և այլն։

Վիրիոնը՝ վիրուսային մասնիկը, կազմված է ԴՆԹ-ից, կամ էլ ՌՆԹ-ից, որը պատված է սպիտակուցներով։ Կան նաև բարդ վիրիոններ, որոնք պարունակում են էնզիմներ (ֆերմենտներ) և շրջապատված են լիպիդային թաղանթով։ Այդպիսի վիրուսի օրինակ է մարդու իմունային անբարարությունը (ՁԻԱՀ)։

Կան նաև վիրուսների այնպիսի տեսակներ, որոնք բնակվում և բազմանում են բակտերիաներում։ Դրանք կոչվում են բակտերիաֆագեր։ Այդպիսի վիրուսները հաճախ կարող են օգտագործվել բակտերիային հիվանդություններ բուժելու համար, քանի որ բակտերիոֆագերը քայքքայում են բակտերիաներին։ Հիմա կբերեմ այդպիսի մի օրինակ։ Ուրեմն, նախ ասեմ, որ, օրինակ, աղիքային ցուպիկի բակտերիոֆագը ունի շատ հետաքրքիր կառուցվածք։ Այն ունի գլխիկ, որի ներսում էլ գտնվում է  ԴՆԹ-ն, ունի պոչիկ, և մի քանի պոչային ելուններ, որոնք կազմված են սպիտակուցներից։ Ուրեմն, այդ բակտերիոֆագը գալիս կպնում է աղիքային ցուպիկի մակերևույթին և իր պոչային ելուններով ամրանում է այդ մակերևույթի վրա։ Դրանից հետո սկսում է իր ԴՆԹ-ն ներարկել բջջի մեջ։ Այդ գործընթացին մասնակցում են սպիտակուցները։ Դրանից հետո էլ ցուպիկը, արդեն սկսում է ոչ թե սինթեզել իր սեփական ԴՆԹ-ն, այլ բակտերիոֆագի ԴՆԹ-ն։ Այդպիսով բակտերիան քայքայվում է, իսկ բակտերիոֆագը՝ բազմանում։

Այդ ամենին հանդերձ բջիջները կարողանում են կռվել վիրուսների դեմ։ Ես անգլերեն վիդեոդաս եմ գրավոր կերպով թարգմանել այդ հակամարտության մասին, և դա կարող եք դուք էլ կարդալ։

ԲՋԻՋ VS ՎԻՐՈՒՍ

Թողնել մեկնաբանություն